Արևմտյան Տիգրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Տիգրիս
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԾովք
Հոսող հոսքերԶիբենե և Զիրմա

Արևմտյան Տիգրիս, գետ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի արևմտյան ճյուղը, որ ուղղակի կոչվում է նաև Տիգրիս։ Սկիզբ է առնում Ծովք լճից, մոտ 1155 մ բարձրությունից և իր հերթին կազմվում է երկու ճյուղերից՝ Արզանասու և Զիբենեսու, որոնց միացումից հետո կրում է իր իսկական անունը՝ Տիգրիս։ Մինչև Աղերդ քաղաքի մոտ արևելյան Տիգրիսին միանալը՝ իր մեջ է առնում բազմաթիվ ջրառատ վտակներ։ Սրանցից ամենանշանավորը ձախ կողմից նրա մեջ թափվող Սասունի կամ Բաթմանսու գետն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 430 — 992 էջ։