Թրաբի
Թրաբի, գավառ Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրաբի գավառը գտնվում է Կապուտան լճից արևմուտք, Թրաբի (Թերգևեռ) գետի ավազանում։ Հյուսիսից սահմանակից էր Կուրիճան, հարավից՝ Մարի, արևմուտքից՝ Կարթունիք գավառներին, արևելքից՝ Կապուտան լճին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրաբին Հայաստանի առաջին բաժանմամբ (387 թ.) զավթել է Պարսկաստանը։ IX-XI դդ. մտել է Վասպուրականի Արծրունյաց տիրույթների մեջ։ Նշանավոր էին Թրաբիի Որմի՝ Ուրմիա (1926-80 թթ.` Ռեզայե) և Նախճավան քաղաքները։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թ. Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
- Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 2, Երևան, 1995։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-27-ին։ Վերցված է 2011-11-02
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 226)։ ![]() |