Թռեղք
Թռեղք, գրաբար՝ Թռէղք, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռեղք գավառի աշխարհագրական դիրքը համընկնում է ներկայիս Վրաստանի` Ծալկայի մունիցիպալիտետի տարածքին։ Այն Մեծ Հայքի ամենահյուսիսային գավառն էր։ Հարավ-արևմուտքից սահմանակից էր Վերին Ջավախք, արևելքից` Մանգլեաց Փոր, հարավից` Կանգարք գավառներին, իսկ հյուսիսից` վրացական Քարթլի պատմա-աշխարհագրական մարզին։ Թռեղքի հյուսիսային բնական սահման էր հանդիսանում Թրիալեթի լեռնաշղթան։ Թրիալեթի լեռնաշղթայից սկիզբ է առնում Խրամ գետը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական աղբյուրներում այս գավառն հաճախ անվանել են «Երկիրն Թռեղեաց» կամ «Ծաղկայ»։ Ամենահնագույն հիշատակությունը պահպանել է Պլինիոս Ավագը` vegio Thrire «Թրիար» ձևով, որից առաջացել է «Թռել-ք», «Թռեղ-ք» արտասանական ձևը։ Այստեղ էր Ցուրտավ քաղաքում նստող բդեշխների ամառանոցը։ Թռեղքում է գտնվում նաև Թրիալեթ հուշարձանախումբը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 215)։ ![]() |