Յոթնփորակյան Բագինք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յոթնփորակյան Բագինք, գրաբար՝ Եօթնփորակեան Բագինք, Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում 3-րդ գավառը։ Նույն անունն ուներ նաև այդ գավառի կենտրոնում գտնվող հեթանոսական տաճարը, որն անվանվում էր նաև Գաբառու Բագինք։ Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում այն վերածվել էր Գաբառու վանք անունով մի վանական համալիրի Գրիգոր Լուսավորչի կողմից, և ուներ իր շուրջ մի ընդարձակ պարիսպ։ Որոշ տեղեկություններով Գաբառու վանքը գոյատևել է մինչև Լենկ-Թեմուրի արշավանքները։ Այն ներկայումս գտնվում է Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Սեմյոնովկա/Ղըզըլքենդ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք. աշխարհագրական կորդինատներն են՝ 39°43'46"N 48°6'39"E։