Ճահուկ գավառ (Սյունիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ճահուկ (Սյունիք)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ճահուկ (այլ կիրառումներ)

Ճահուկ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում, Նախճավան գետի Ճահուկ (այժմ՝ Ջահրի) և Շահապոնք (այժմ՝ Շահբուզ) վտակների ավազաններում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի անվան առաջին ստուգաբանողը եղել է ճահուկցի կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին[1], որի մասին Ղևոնդ Ալիշանը գրում է[2].

Aquote1.png Ղազար կաթողիկոս՝ բնիկ երկրին՝ ախորժե ստուգաբանել. «Վասն» պատուականութեան տեղեացն ճահ և ըմբոն, այսինքն գեղեցիկ հարկաւոր և կարի պատշաճ։ Aquote2.png


Անվանահիմքը «ճահ» կամ «ջահ» նշանակում է «ջոկ», «խումբ» կամ «առանձին»[3]: Երևի գավառանունը Նախիջևանից անջատվելու կապակցությամբ է ստացել այդ անունը, որովհետև նրա մեջ մտնող մի շարք գյուղեր առաջներում եղել են Նախիջևան գավառում։ Շահապունիս քաղաքը հայտնի էր հնուց, որի մասին Ստեփանոս Օրբելյանը գրել է[4].

Aquote1.png Երկուտասներորդ՝ Ճահուկ գաւառ, որ և ձորն որ Շահապաւնս կոչի։ Aquote2.png

Պատմիչի եկեղեցական հարկացուցակում նշված է նաև Ճահուկ գյուղ։ Իսկ միաբան Ա. Սեդրակյանը Ճահուկ գավառի բնակիչներին անվանվել է «ջահկեցիներ»: Գավառը մինչև 18-րդ դարը ունեցել է 334 հայկական գյուղ[5]: Ճահուկ գավառ կար նաև Կորճեքում[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից և հյուսիս-արևելքից և հարավից՝ Երնջակ և Նախճավան, արևմուտքից՝ Այրարատի Շարուր գավառներին։ Կազմված էր Ճահուկ և Շահապոնք վիճակներից՝ համանուն կենտրոններով։ Մակերևույթը լեռնադաշտային է, զգալիորեն անտառավետ, կլիման՝ ցամաքային, հողը՝ բերրի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակունիների ժամանակ (I-Vդդ.) Ճահուկը եղել է Շահապունիք իշխանական տան ժառանգական տիրույթը։ VIդ. Ճահուկը հիշատակվում է որպես բյուզանդական և պարսկական նվաճողների դեմ պայքարող հայկական ուժերի զորաճամբար։ X դ. Ճահուկը մտնում էր Սյունյաց գահերից իշխան Սմբատի տիրույթների մեջ։ Սյունյաց իշխանության քաղաքական դերի նվազումից հետո, XIIդ., Ճակուկը անցնում է Համտունյաց իշխանությանը։ Համտունյաց տոհմի սպառումից հետո Ճահուկը անցնում է Օրբելյան իշխան Ելիկումին, այնուհետև՝ Պռոշյաններին։ Ճահուկ ավանի Ս. Աստվածածին վանքը XIV-XVIII դդ. եղել է ունիթոռների միաբանության կենտրոն։ XVI-XVIIIդդ. Ճահուկը Նախիջևանի խանության կազմում էր և կոչվում էր Ջահրի։ XIXդ. 2-րդ կեսից Ճահուկը մտնում էր Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կաղապար:Գիրք։Ումառյան։Սյունիքի դիցարանը
  2. Ղևոնդ Ալիշան // Սիսական, էջ 479
  3. Հյաչյան Աճառյան // Հայերենի արմատական բառարան, հ. 5, էջ 574
  4. Ստեփանոս Օրբելյան // Պատմ. նահ. Սիս., էջ 13
  5. Սեդրակյանց Ա. // Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու, Վաղարշապատ, 1872, էջ 37-38