Էլիկում Օրբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիկում Օրբելյան
Ելիկում Օրբելեան
Դրոշ
Դրոշ
Վրաց թագավորության իշխան
Երնջակաբերդի իշխան
Ճահուկի բերդի իշխան
Քալասրահի իշխան
 
Վախճանի օր 1184
Վախճանի վայր Գանձակ, Ելտկուզյանների պետություն
Դինաստիա Օրբելիներ
Քաղաքացիություն  Վրաց թագավորություն և Ելտկուզյաններ
Հայր Լիպարիտ Օրբելի
Ամուսին Խաթուն Ճահկեցի
Զավակներ Լիպարիտ Օրբելյան, Զենա Օրբելյան և Իվանե Օրբելյան

Էլիկում Օրբելյան (ծննդյան թվական անհայտ - 1184, Գանձակ), Իշխան Վրաց թագավորությունում, Նախիջևանի Երնջակ բերդի, Ճահուկ ավանի և Քալասրահի իշխան, Ելտկուզյանների ենթակայությամբ։ Լիպարիտ Օրբելիի որդին, Սմբատ Օրբելիի թոռը, Լիպարիտ Օրբելիի թոռան թոռը, Օրբելիների իշխանական տոհմից, Օրբելյանների իշխանական տոհմի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հայրենի երկրից և Ափխազիայի թագավորից հեռանալով՝ Էլիկում Օրբելյանը գնում է Ատրպատականի աթաբեկ Շամսադդին Ելտկուզի մոտ։ Աթաբեկ Ելտկուզը մեծ սիրով ընդունում է նրան և պարգևում Համիան քաղաքը։

Էլիկում Օրբելյանը համարվում է Օրբելյանների նշանավոր իշխանական տոհմի հիմնադիրը Հայաստանում։

1184 թվականին Էլիկումը գնում է Գանձակ, Շամսադդին Ելտկուզի կրտսեր որդուն՝ Մուհամմեդ Ջահան Փահլավանին օգնության, ուր և մահանում է Գանձակի ճակատամարտում։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիկում Օրբելյանի կինն էր իշխան Աբաս Ճահկեցու դուստրը՝ Խաթունը.

Զավակներն էին՝

  1. Լիպարիտ Օրբելյան - Իշխանաց իշխան, Տարսայիճ Օրբելյանի հայրը
  2. Զենա Օրբելյան
  3. Իվանե Օրբելյան

Էլիկումի որդին՝ Լիպարիտը Զաքարյան Իվանե Ա աթաբեկից ստանում է ընդարձակ հողեր Վայոց ձորում և այլ վայրերում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 100
  • «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Կարապետ Շահնազարյան, 1859, Փարիզ, Հատոր Բ, Գլուխ Կդ (էջ 91)
  • «Սիւնիքի պատմութիւն», Ստեփաննոս Օրբելյան, Գլուխ Կդ
  • «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 187