Երնջակաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Երնջակաբերդ
Əlincə qalasının giriş hissəsi.jpg
Տեսակկառույց
ՏեղագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԵրկիրԱդրբեջան
Əlincə qalası Վիքիպահեստում

Երնջակ բարդ (հայտնի է նաև Երնջակաբերդ, ադրբ.՝ Əlincə qalası, Ալինջաքալա), հնագույն ամրոց, բերդաքաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Ունի հնագույն պատմություն։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է կարևորագույն դերակատարություն։ Գոյություն է ունեցել առնվազն մ․թ․ա․ 5-4-րդ դարերից։ Եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի հայտնի բերդերից, որը գտնվել է Երնջակ գավառում[1]։

Նախիջևանի ադրբեջանականացմանը զուգահեռ բերդի պատմությունը վերափոխվել է, իսկ արդեն 2000-ական թվականներին այն հիմնովին վերակառուցվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ կորցնելով իր պատմական նկարագիրը։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդը տարբեր ժամանակներում հայտնի է եղել մի շարք անուններով[1]։

Տեղադրություն, ճարտարապետական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երնջակ բերդը մինչև օրս էլ հանդիսանում է դժվարամատչելի, իսկ հնում եղել է գրեթե անառիկ։ Գտնվում է Երնջակ գետի ափին գտնվող բարձր սրածայր ժայռի լայնեզր և բավականին ընդարձակ տարածության բարձրադիր մասում։ Ժայռը ծովի մակարդակից բարձր է 1610 մ։ Գագաթնամասում ճյաղավորված է երկու մասի, որոնց վրա, կողերին և փեշերին էլ կառուցվել է բերդ-ապարանքը[1]։

Բերդն հնարավոր է եղել բարձրանալ ընդամենը երկու ճանապարհով` լեռան հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան կողմերից, որոնցից վերջինը հանդիսացել է բերդի գլխավոր ճանապարհը։ Այն իր պարիսպներից ներս ունեցել է բազմաթիվ և տարբեր նշանակության շինություններ[1]։

Իշխանական պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռան ճյուղերից մեկի` դեպի հյուսիս-արևմուտք նայող ճյուղի վրա, կառուցված է եղել իշխանական պալատը, որը մի կողմից իշխող դիրք է ունեցել բերդի նկատմամբ, իսկ մյուս կողմից էլ, որպես ճարտարապետական կոմպոզիցիա, իր ծավալատարածական լուծումով ձուլվել ու կարծես ավարտական տեսք է հաղորդել բնական բարձունքին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]