Ճահուկ (բերդ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Ճահուկի բերդից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճահուկ (այլ կիրառումներ)
| Տեղագրություն | |
|---|---|
| Երկիր | Ադրբեջան |
| Կառուցված | մ.թ.ա. 11-9-րդ դարեր |
| Շինանյութ | քար |
| Ընթացիկ վիճակ | ավերված |
Ճահուկ, հին բերդ պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Բաբեկի շրջանի Ճահուկ (Ջահրի) գյուղից 6-7 կմ հյուսիս-արևմուտք, հատած բուրգի ձև ունեցող բարձրագագաթ լեռան վրա[1]։
Բերդը այժմ ավերված է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճահուկ բերդը կառուցվել է մ.թ.ա. 11-9-րդ դարերում։ Հայտնի է, որ մ.թ.ա. 9-8-րդ դարերում և հետագա շրջաններում բերդը վերակառուցվել է։ Միջնաբերդը գտնվում է լեռնագագաթի հարմարավետ վայրում։ Պարիսպները քարաշեն են, այժմ ավերված են։ Համալիրի ավերակները գտնվում են միջնաբերդի շուրջը, պարիսպների մոտ և մերձակայքում[1]։