Աբաս Ճահկեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբաս Ճահկեցի
Իշխան
 
Ազգություն հայ
Ծննդյան օր 12-րդ դար
Ծննդավայր Ճահուկ
Վախճանի օր 13-րդ դար
Ամուսին Ստեփանոս Գ եպիսկոպոսի քույր
Զավակներ Խաթուն Ճահկեցի

Աբաս Ճահկեցի (12-րդ դար, Ճահուկ - 13-րդ դար), հայ ազնվական, իշխան Ճահուկ գավառում[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել և գործել է Ճահուկ գավառակենտրոնում։ Ճահուկի տոհմիկ մեծահարուստներից էր, Սյունյաց Ստեփանոս Գ եպիսկոպոսի (1168-1216) քրոջ ամուսինը[2]։ Աբաս Ճահկեցու Խաթուն անունով դուստրը Էլիկում Օրբելյանի կինն էր։ Աբասի դստեր հետ ամուսնանալուց հետո, որպես կալվածք Էլիկումը ստանում է Երնջակի բերդը և Ճահուկ ավանը։ Էլիկումը և նրա արդեն հայացած զավակները Օրբելյանների իշխանական տան հիմքն են դնում[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայ ժողովրդի պատմություն», Հ. Ժամկոչյան, Ա. Աբրահամյան, Ս. Մելիք-Բախշյան, Ս. Պողոսյան, Երևան, 19752, էջ 501.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 5․
  3. «Նախիջևան. պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ», Այվազյան.