Ծոբոփոր գավառ
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծոբոփոր (այլ կիրառումներ)
Ծոբոփոր կամ Ծոփոփոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծոբոփոր գավառն ընդգրկում էր Ձոբաց (այժմ` Շուլավեր) գետի հովիտը` մինչև Ձորագետի (Դեբեդ) ստորին հոսանքը, շուրջ 450 կմ² տարածությամբ։ Կենտրոնն էր Ծոբ (Ծոփ) ամրոցը, որի անունով կոչվել է գավառը։ Այն միջնադարյան աչքի ընկնող հուշարձաններից մեկն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծոբոփորում էր գտնվում Հյուսիսային Հայաստանի պղնձահանության կենտրոն Պղնձահանքը (այժմյան Ախթալայից հյուսիս գտնվող հանքավայրը)։ 627 թվականի պարսկական արշավանքի ժամանակ բյուզանդական կայսր Հերակլը Ծոբոփորում հիմնադրել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (ներկայիս Ախթալայի վանքը)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 133)։ ![]() |