Հավնունիք
Արտաքին տեսք
Հավնունիք, գրաբար՝ Հաւնունիք, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ VII դ. «Աշխարհացույց»-ում հիշատակվում է որպես Այրարատ նահանգի 4-րդ գավառ։ Տարածվում էր Արաքսի ձախ ափին, Բասենի և Արշարունիքի միջև, կենտրոնն էր Հավնիք կամ Ավնիկ բերդավանը։ Պատկանում էր Հավնունիների տոհմին, որն առաջացել է Կամսարականների նախարարական տոհմի ճյուղավորումից (V դ.)։ Արաբական տիրապետության շրջանում (VII-IX դդ.) հավնունիքում առաջացել էր արաբական փոքր ֆեոդալական իշխանություն, որը ենթակա էր Կարինի ամիրայությունը։ 949 թվականին Հայաստանի որոշ շրջանների հետ Հավնունիքը գրավեց Բյուզանդիան։ XII դ. վերջին-XIII դ. պատկանում էր Զաքարյաններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 270)։ |