Բերդաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բերդաձոր, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում[1]։ Շուշիի շրջանի ենթաշրջան Բերդաձորը (Այրում, Բերաձոր, Բերձոր, Բերձորք)[2] եղել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի գավառներից մեկը: ՈՒնեցել է համանուն կենտրոն: Բերդաձորը ընդգրկում էր Արաքս և Աղավնո (Հագարի) գետերի միջև ՝ Քիրս և Դիզափայտ լեռների հարավահայաց կողմերից սկսած մինչև Սյունիքի սահմաններն ընկած տարածությունը (Ջաբրաիլի շրջանը ամբողջությամբ մտել է նրա կազմը):[3] Մովսես Կաղանկատվացին այն հիշատակում է Բերձոր ձևով: ՈՒշ միջնադարում Բերդաձորը բաժանված էր Վարանդայի և Դիզակի մելիքությունների միջև:[4] Ոմանք այն նույնացրել են Վերին Խաչենի հետ: Մարգարա գրիչը 1337թ. գյուղախմբը անվանել է Բերդաձոր:[5] Ջալալ-ադ-Դին սուլթանի անձնական քարտուղար Շիխաբ ադ-Դին ան-նասավին Բերդաձորին թարգմանբար կոչել է Կալադարա:[6]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
  • Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարանի, (Հ 1, Ա-Դ, Եր., 1988, էջ 665)
  • Ս. Խանզադյան, Հայրենապատում, 1920-1985, գիրք Դ, Երևան, 1989թ., էջ 98  Шихаб ад-дин ан-Насави. Сират ас-султан Джалал ад-Дин Манкбурны (ЖИЗНЕОПИСАНИЕ СУЛТАНА ДЖАЛАЛ АД-ДИНА МАНКБУРНЫ), М. 1996 , стр. 270

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ Հայքի վարչական բաժանումը
  2. Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարանի, (Հ 1, Ա-Դ, Եր., 1988, էջ 665
  3. ՀՍՀ, հ. 2, Երևան 1976, էջ 420
  4. Մ. Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895
  5. Ս. Խանզադյան, Հայրենապատում, 1920-1985, գիրք Դ, Երևան, 1989թ., էջ 98
  6. Шихаб ад-дин ан-Насави. Сират ас-султан Джалал ад-Дин Манкбурны (ЖИЗНЕОПИСАНИЕ СУЛТАНА ДЖАЛАЛ АД-ДИНА МАНКБУРНЫ), М. 1996, стр. 270