Ղազար Ա Ջահկեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղազար Ա Ջահկեցի
Ծնվել էանհայտ
Մահացել է1751
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Ղազար Ա Ջահկեցի, (հայտնի է նաև որպես Ճահկեցի, ծ. թ. անհայտ, Ճահուկ գավառ – 1751, ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե վանքի գավթում), Ամենայն հայոց կաթողիկոս 1737 թվականից[1], մատենագիր, աստվածաբան։ Ղազար Ա Ջահկեցին հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է հայրապետական նվիրակ Զմյուռնիայում։ Պարսկական իշխանություններից հալածվել և աքսորվել է Սևանա կղզի, 1747 թվականին ազատվել և վերահաստատվել է կաթողիկոսական գահին։ Կառուցել է Էջմիածնի վանքի Վեհարանը և Ղազարապատ հյուրանոցը։ Երկասիրել է «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի»-ն (1735)՝ նվիրված Հայ եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, «Գիրք Աղօթից որ կոչի Աստուածաղերս»-ը (1744, 2 հրտ., 1786)։ Գրել է նաև տաղեր, որոնք ամփոփված են իր «Գիրք Նորաբոյս որ կոչի Երգարան»-ում (1737)։

Կաթողիկոսական գահին Ղազար Ա Ջահկեցուն հաջորդել է Մինաս Ա Ակնեցին։


Նախորդող՝
Աբրահամ Գ Կրետացի
Կաթողիկոս
1737–1751
Հաջորդող՝
Մինաս Ա Ակնեցի

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 285 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002