Ջագիր (Ելիզավետպոլի գավառ)
Գյուղ | |
---|---|
Ջագիր | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ |
Գավառ | Ելիզավետպոլի գավառ |
Այլ անվանումներ | Աղասիբեգլի, Աղասիբեգլու, Աղասիբեկլի |
Ազգային կազմ | հայեր |
Կրոնական կազմ | քրիստոնյա |
Տեղաբնականուն | ջագիրցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ջագիր, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1], իսկ ապա գյուղ Ադրբեջանական Շամքորի շրջանում։ Գտնվում է Շամքոր քաղաքից 20 կմ հարավ, Չարդախլու գյուղից 9-10 կմ հարավ-արևելք[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է հայաբնակ գյուղ։ 1989 թվականին գյուղի բնակիչները արտաքսվել են և վերաբնակվել են Հայաստանի տարածքում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականին գյուղն ունեցել է 1397 հայ բնակիչ[1]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի, կարտոֆիլի մշակություն, այգեգործություն, բնաջարաբուծությունն ու անասնապահությունն էր։ Գյուղում բուծում էին մերինոս ցեղի ոչխարներ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ Մարիամ Աստվածածին (1655 թ.) անունով հայկական եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի հետքեր, գյուղատեղիներ, ուխտատեղիներ, մատուռներ, գերեզմաններ և խաչքարեր[2]։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ միջնակարգ դպրող, ակումբ, գրադարան, բուժկայան[2]։