Ցնծահալ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ցնծահալ | ||
Գյուղի համայնապատկեր. 2012թ. | ||
| 40°25′16.3″N 46°10′28.8″E / 40.421194°N 46.174667°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Դաշկեսանի շրջան | |
| Համայնք | Դաշկեսանի շրջան | |
| Այլ անվանումներ | Զինզաղալ | |
| Բնակչություն | 805 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Ցնծահալ (նաև՝ Զինզաղալ, ադրբ.՝ Zinzahal), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում՝ շրջկենտրոն Քարհատ քաղաքից 14 կմ հարավ-արևելք, Գանձակ ձախակողմյան հարավահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1400-1480 մ բարձրության վրա[1]։
Զինզաhալ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզ հասած գրավոր աղբյուրներում Ցնծահալը առաջին անգամ հիշատակվում է Փիլիպպոս կաթողիկոսի կոնդակում[1][3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը 18-րդ դարի երկրորդ կեսին թուրք-թաթարական հարձակումների հետևանքովհայաթափ է եղել։ 19-րդ դարի վերջին լքված գյուղատեղիում հաստատվում են սակավաթիվ թուրք անասնապահներ[1]։ Հայտնի է, որ 1914 թվականին գյուղում ապրել է 655 բնակիչ[1][4]
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում մինչև 19-րդ դարի վերջերը դեռևս պահպանված էին հայկական առաքելական քարաշեն եկեղեցին ու ընդարձակ հայկական հինավուրց գերեզմանոցը։ ԽՍՀՄ տարիներին եկեղեցու տեղում եկեղեցու քարերով կառուցվել է դպրոց։ Ներկայումս գերեզմանոցը նույնպես ոչնչացված է[1][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 RAA գիտական ուսումնասիրություններ Արխիվացված 2017-06-25 Wayback Machine, Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
- ↑ «Арешский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- 1 2 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895։
- ↑ “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 131.
| ||||||||||||||||||
|
