Էջեր չգրանցված խմբագիրների համար իմանալ ավելին
Հացտափ (այժմ կոչվում է Աստաֆ ադրբ.՝ Astaf), գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է շրջկենտրոնից 20 կմ հարավ-արևմուտք, Շամքոր գետի աջ վտակի հարավարևմտահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1500-1680 մ բարձրության վրա[1]։
Գյուղի մասին գրավոր տեղեկություններ մեզ չեն հասել։ Պահպանված պատմական հուշարձանները վկայում են, որ մերձակա գյուղերի նման հայաթափ է եղել 18-րդ դարի կեսերին։ Թուրք խաշնարածներով բնակեցվել է խորհրդային տարիներին[1]։