Դաստափոր
Գյուղ | ||
---|---|---|
Դաստափոր | ||
ադրբ.՝ Dəstəfur | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Դաշկեսանի շրջան | |
Համայնք | Դաշկեսանի շրջան | |
Այլ անվանումներ | Դաստափյուր | |
ԲԾՄ | 1250-1330 մ | |
Բնակչություն | 572 մարդ | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
|
Դաստափոր (այժմ կոչվում է Դաստաֆուր ադրբ.՝ Dəstəfur), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանում, Մեծ Հայքի պատմական Ուտիք նահանգում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է շրջկենտրոն Քարհատից 12 կմ հարավ-արևմուտք՝ Գանձակ գետի ձախ վտակ Դաստափորի ձախակողմի հարավահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1250-1330 մ բարձրության վրա[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Սարգիս երեց գրչի ստեղծած երկու ձեռագրերի՝ Դաստափորը Դաստափյուր անվամբ, գրավոր աղբյուրներում հիշվում է 15 դարի երկրորդ կեսից։ Ձեռագրերից մեկը՝ «Աւետարան» է (ստացող՝ Եարամիշ). գրվել է 1671-1673 թթ։ Մյուսը՝ 1673-1674 թթ. գրված, «Մաշտոց» է[2][3][4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաստափորը հայաթափ է եղել 18-րդ դարի կեսերին և շուրջ մեկ դար մնացել անբնակ։ 19-րդ դարի երկրորդ կեսին գյուղատեղիի տարածքում հանգրվան են գտել խաշնարած սակավաթիվ թուրքեր[1]։ 1907 թվականին գյուղն ունեցել է 457, իսկ 1908-ին՝ 1557 կովկասի թաթար բնակիչ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Թուրքական տուն | Թուրքական արական | Թուրքական իգական | Թուրքական ընդամենը | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
1886 | 223 | 720 | 651 | 1371 | [5] |
1908 | - | - | - | 1557 | [6] |
1914 | - | - | - | 457 | [7] |
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարի կառույց է մեզ հասած ու իր չափերով բավական ընդարձակ Դաստափորի եկեղեցին։ Նման եկեղեցու կարիք կարող էր ունենալ առնվազն 2-3 հազար բնակիչ ունեցող գյուղը։ Դաստափորի բազմամարդության մասին է վկայում նաև տեղում գոյություն ունեցող 2-րդ՝ ավելի փոքր եկեղեցին, և իրարից ոչ հեռու գտնվող գերազանցապես անմշակ տապանաքարերով մի քանի գերեզմանոցները[1]։
Դաստափորի տարածքում բազմաթիվ դամբարանաբլուրների պեղումներ ու ուսումնասիրություններ է իրականացրել գերմանացի հնագետ Է. Ռյոսլերը 1899 թվականին ցույց է տվել, որ դրանք վերաբերում են բրոնզե-երկաթ անցումային դարաշրջաններին[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաստափորի եկեղեցի (Դաստափորի մեծ եկեղեցի)
- Դաստափորի փոքր եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 207
- ↑ «ՑՁԲ», էջ 385, ձեռագիր N 6476
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 264
- ↑ ՑՁԱ», ձեռագիր N 3576
- ↑ “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 80-81
- ↑ "Кавказский календарь на 1910 г.", Тифлис, 1909, с. 248
- ↑ “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 116
- ↑ Реслер Э., Археологическия изыскания в Закавказье , "Кавказ", Тифлис, 1903, N 173, 179, c. 2.
|