Ներքին Քարհատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ներքին Քարհատ
ադրբ.՝ Aşağı Daşkəsən
Կոորդինատներ: 40°28′42″ հս․ լ. 46°03′56″ ավ. ե. / 40.47833° հս․. լ. 46.06556° ավ. ե. / 40.47833; 46.06556
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
ԲԾՄ1280-1380 մ
Բնակչություն385 մարդ
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
##Ներքին Քարհատ (Ադրբեջան)
Red pog.png

Ներքին Քարհատ (այժմ կոչվում է՝ Ներքին Դաշկեսան կամ Աշաղի Դաշկեսան ադրբ.՝ Aşağı Daşkəsən), գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Քարհատ քաղաքից 1 կմ արևելք՝ Արթինաջուր գետի ձախակողմյան հարավարևելահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1280-1380 մ բարձրության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարհատ գյուղի տարածքում պահպանված բազմաթիվ դամբարանաբլուրների պեղումներն ու ուսումնասիրությունը ցույց են տվել, որ դրանք վերաբերում են բրոնզ-երկաթ անցումային դարաշրջաններին[2]։ Քարհատը երկրամասի պատմական առավել նշանակալից անցյալ ունեցած գյուղերից է։ Նյութական մշակույթի պահպանված հուշարձանները փաստում են բնակավայրի գոյությունն առնվազն վաղ միջնադարից, սակայն գրավոր աղբյուրներում գյուղը հաճախակի սկսում է հիշատակվել միայն ԺԷ դարում, երբ Քարհատը վերածվում է գրչօջախի։ Մեզ հասած կամ հայտնի ձեռագրերը 6-ն են[1]։

Ազգատոհմերի պատմության ուսումնասիրության առումով ուշագրավ է 1839 թվականին կազմված բնակիչների հետևյալ անվանացանկը[3].

19-20-րդ դարերին վերաբերող վիճակագրական տվյալներից երևում է, որ ընդհանուր առմամբ Քարհատում արձանագրվել է բնակչության անընդմեջ աճ մինչև 1894-1895 թթ., երբ համագյուղացիների կեսից ավելին փոխադրվել ու Արթինաջուր գետի հոսանքն ի վեր՝ 4 կմ հարավ-արևմուտք հիմնել են Վերին Քարհատը։ Նոր գյուղի հիմնադրումից հետո հին գյուղը սկսեցին անվանել Ներքին Քարհատ[1]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը ստուգաբանվում է «քար» «հատել» (այսինքն կրտել) բառերով, ինչը նշանակում է հանքագործների (քարհատների) գյուղ[4]։

Հայտնի ներքինքարհատցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 268
  2. Реслер Э., Археологическия изыскания в Закавказье, "Кавказ", Тифлис, 1903, N 173, 179, c. 2
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 29
  4. Կարապետյան