Դաստափորի եկեղեցի
Դաստափորի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | անհայտ (ենթադրաբար՝ ավերված) |
Ճարտարապետական ոճ | հայկական |
![]() | |
![]() | |
Դաստափորի եկեղեցի, հայկական եկեղեցի, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Դաստափոր (այժմ՝ Դաստաֆուր) գյուղում։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին ներկայացնում է իրենից եռանավ, թաղածածկ հորինվածքով, արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված ընդարձակ կառույց (արտաքին չափերն են՝ 24,25 x 10,90 մ)։ Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով։ Պատասխանատու հանգույցներում գործածված քարերը սրբատաշ են։ Հյուսիսային պատն արտաքուստ հպված է լերկ ժայռազանգվածին։ Ներքուստ սվաղված է։ Հատկանշական է ուղղանկյունաձև խորանը, որին երկու կողմերից կից են ավանդատները։ Թաղակիր կամարները հանգչում են երեք զույգ սյուներին (հարավային շարքի երկու սյուները միտումնավոր քանդված են)։ Մուտքը հարավից է։ Լուսավորությունն իրականացվել է արևելյան ճակատի երեք, արևմտյան ճակատի մեկ (հետագայում փակվել է) և հարավային ճակատի չորս՝ դեպի ներս լայնացող պատուհաններից։ Եկեղեցու ճարտարապետական լուծումներում նկատելի են անհամաչափություններ. արևմտյան պատը հատակագծում կառուցված է թեքությամբ, եզրային նավերն ունեն տարբեր լայնություններ[1]։
Եկեղեցու մոտ ընկած է անտաշ կողերով, պարզ, անարձանագիր խաչքար (38 x 38 x 11 սմ)[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դաստափորի գյուղի եկեղեցի(հայ.)
- Դաստափոր գյուղի եկեղեցու լուսանկարներ
- Ադրբեջանական տեսգրություն եկեղեցու մասին YouTube կայքում Archived 2011-08-28 at the Wayback Machine.