Շամքոր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շամքոր գետից)
Jump to navigation Jump to search
Շամքոր
Բնութագիր
Երկարություն95 կիլոմետր
Ավազանի մակերես1170 կմ²
 · Գետաբերանի տեղակայումԿուր գետ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղվեսաշեն, Գառնակերի ջուր և Գետաբեկ
ԵրկիրԱդրբեջան

Շամքոր գետ (նաև Չարեք գետ), ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման և Շակաշեն գավառներում։ Հանդիսանում է Կուրի աջ վտակը։ Ունի 95 կմ երկարություն, ավազանի տարածքը 1170 քառ. կմ է։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայից։ Ստորին հոսանքում բաժանվում է բազուկների։ Սնումը խառն է՝ ստորերկրյա ջրերի գերակշռությամբ։ Միջին ծախսը գետաբերանից 49 կմ հեռու 8,85 մ³/վրկ է։ Շամխորի վրա կառուցված է ջրամբար։ Ջուրն հիմնականում օգտագործվում է ոռոգման համար։ Գետի ողջ երկայնքով՝ աջ ու ձախ ափերին են գտնվում բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Չարեք վանքը, Չարեք բերդը և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 444 CC-BY-SA-icon-80x15.png