Չարեք բերդ
| Տեսակ | ամրոց |
|---|---|
| Տեղագրություն | |
| Վարչական միավոր | Söyüdlü? |
| Երկիր | Ադրբեջան |
| Շինանյութ | աղյուս |
| Ճարտարապետական ոճ | Arran architectural school? |
| Ընթացիկ վիճակ | ավերված |
| Կապված անձինք | Սահակ Սևադա |
| 40°32′52″N 45°54′05″E / 40.54784495322°N 45.901260408941°E | |
![]() | |
![]() | |
Չարեք բերդ կամ Չարեք (նաև Սահակ Սևադայի բերդ,Շամքորի բերդ, Մամռոտ բերդ[1]), միջնադարյան հայկական բերդ Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանական Հանրապետության Գետաբեկի շրջանի Գետաբեկ քաղաքից արևելք, Շամխոր, (Չարեք) և Գետաբակ գետերի միախառնման տեղում, հրվանդանաձև երկարած լեռնաճյուղի ապառաժ վերջավորության, ծովի մակերևույթից 1110 մ բարձրության վրա (գետափից ունի 100 մ բացարձակ բարձրություն)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1206 թվականից հետո Զաքարյանները՝
| ...ի վեցհարիւր յիսուն և հինգ թուին առին Կարս՝ թագաւորին և ապա Գետաբակս և Չարեքն... |
Բերդն ազատագրում է Իվանե Զաքարյանը՝
| Եվ մեծն Իւանէ անուանի եղեալ քաջարութեամբ՝ առնու Չարեքն և զամենայն շրջակայս նորա և ապա ձեռն տուեալ ազգայնոյն իւրոյ՝ Վահրամայ որդւոյ Զաքարիայ...[2][3][4] |
Նաև 1224 թվականին վերաբերվում է հետևյալ հիշատակությունը՝
| ...եւ ի տերութեան Այրարատեան նահանգին եւ Խաչենոյ, մինչ ի կողմանս Չարեքին աթաբակ Իվանէի...[2][3][4] |
Հայաստանի այլ բազմաթիվ բերդերի նման՝ Չարեքը գրավում են մոնղոլները՝
| ...Ղատաղա նոյինն՝ կողմանս Չարեքին, Գետաբակուց և Վարդանաշատու...«Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի», Վենետիկ, 1862, էջ 144 |
Գրավման մասին է նաև վկայում Կիրակոս Գանձակեցին[5]։
Կարելի է ենթադրել, որ մոնղոլների գրավումից հետո Չարեք բերդը կորցնում է իր ռազմական նշանակությունը, քանի որ այդ ժամանակից հետո աղբյուրներում այն համարյա չի հիշատակվում[6]։
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջին Չարեք բերդ են այցելել տեղագիր մի քանի հեղինակներ, որոնք թողել են բերդի համառոտ նկարագրությունը՝
| Վանքից դէպի Գանձակ տանող ճանապարհի վրայ, երկու վերստաչափ հեռաւորութեամբ, նոյն Շամխոր կարկաչահոս գետի վրայ, շատ բարձր, նոյնպէս անտառապատ ապառաժի վրայ, երևում է բարձր աշտարակներով և ամբողջովին թրծած կարմիր աղիւսով շինուած բերդը ահագին տարածութեամբ պարիսպներով, որին կոչում են Շամխորի բերդ՝ գետի անունով, իսկ թուրքերը՝ Մամուր կալասի...[7] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 118
- 1 2 3 Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի», Վենետիկ, 1862, էջ 138, 140
- 1 2 3 Յովհաննէսեան Հ. Մ., Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 509-510
- 1 2 3 ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Մաթևոսյան Ա., Երևան, 1984, էջ 140
- ↑ Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 243

...ի Չարեքն և ի Գետաբակս... 
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 119
- ↑ Սմբատ Մ., Հնութիւններ Գետաբէկի շրջակայքում, «Նոր-Դար», 1893, N 36, էջ 2

