Մուռուտ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Մուռուտ | ||
| ադրբ.՝ Üçbulaq՝ Ուչբուլաղ | ||
| 40°31′3″N 46°17′4″E / 40.51750°N 46.28444°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Խանլարի շրջան | |
| Համայնք | Գյոյգյոլի շրջան | |
| ԲԾՄ | 1310 մ | |
| Խոսվող լեզուներ | Նախկինում՝ հայերեն Ներկայում՝ ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 211[1] մարդ (2009) | |
|
| ||
Մուռուտ (ներկայում կոչվում է ադրբ.՝ Üçbulaq Ուչբուլաղ), նախկին հայկական բնակավայր, ներկայում ադրբեջանական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Խանլարի (Գյոյգյոլի) շրջանում, շրջկենտրոն Գյոյգյոլից 8 կմ հարավ, Ոսկանապատ գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ Պանդ լեռան հյուսիսային անտառապատ լանջին, ծովի մակերևույթից 1190-1310 մետր բարձրության վրա[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանառվում են Մուռուտ գյուղի անվան առաջացման մի քանի տարբերակ։ Առավել տարածվածը կապված է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեղում նախկինում գոյություն ունեցած մատուռից, որտեղ մի ժամանակ կանգնեցված խաչքարերից մեկը մեռոնով օծել էր Մեսրոպ Մաշտոցը։ Այդ խաչքարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը՝ «թարգմանիչ հայրն մեր Մեսրոպ օծեալ զխաչ սրբալոյս մեռոնաւ եդ ի նպատակ պաշտման ժողովրդոց և զնոյն խաչ ցուցանեն ի ճակատ սեղանոյն»[2][3]։
Համաձայն մեկ այլ մեկնաբանության՝ 16-րդ դարում Գանձասարի կաթողիկոսներից մեկը ամռանը այցելում է գյուղ և օրհնում մյուռոնը, ինչից հետո բնակավայրը կոչվում է -Մուռուտ (Մյուռոնոտ)[2][4]։
Այլ ստուգաբանության համաձայն՝ բնակավայրի ծագումը կապված է եղել տարածքում աճող մորի թփերի առատությամբ (Մոռուտ - Մուռուտ)[2][4][5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուռուտ գյուղի բնակչության ծագման մասին տեղեկությունները հակասական են, ինչը հավանաբար պայմանավորված է բնակավայրի հայաթափման և կրկին վերաբնակեցման հետ։ Որոշ աղբյուրների համաձայն բնակչությունը բնիկ է, մյուսները նշում են, որ բնակչությունը եկել են 16-րդ դարի սկզբին այլ վայրերից[2][4][6]։
1839 թվականին Մուռուտի բնակչության տոհմերի անվանացանկի մասին հստակ տեղեկություններ են պահպանվել Հայաստանի ազգային արխիվում[2][7]։
Բնակչության թվաքանակի մասին պատմական տեղեկությունները քիչ են։ Հայտնի է, որ 1804 թվականից գյուղի բնակչությունը շարունակաբար աճել է և իր առավելագույն թվաքանակին հասել 1912 թվականին՝ 441 մարդ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուռուտ գյուղն ունի բազմադարյա պատմություն, որը սկսվում է դեռևս Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես տարածաշրջանի այլ հայկական բնակավայրերը, այնպես էլ Մուռուտը ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Գյուղից Խորհրդային Միության բանակի կազմում մասնակցել է 122 բնակիչ, որոնցից 67-ը զոհվել է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Azərbaycan Respublikası Əhalisinin Siyahıyaalınması. Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. Bakı-2010. Səh.629
- 1 2 3 4 5 6 7 8 9 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004 թվական, (հայերեն տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine), (անգլերեն տարբերակ Արխիվացված 2021-11-27 Wayback Machine)
- ↑ Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842, էջ 170։
- 1 2 3 «Նոր-Դար», 1892, N 136, էջ 2-3։
- ↑ «Արձագանք», 1886, N 20, էջ 294։
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 272։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 31:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 24)։ |
