Մուռուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Մուռուտ
ադրբ.՝ Üçbulaq՝ Ուչբուլաղ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԽանլարի շրջան
ԲԾՄ1310 մ
Խոսվող լեզուներՆախկինում՝ հայերեն
Ներկայում՝ ադրբեջաներեն
Բնակչություն211[1] մարդ (2009)
Ժամային գոտիUTC+4
##Մուռուտ (Ադրբեջան)
Red pog.png

Մուռուտ (ներկայում կոչվում է ադրբ.՝ Üçbulaq Ուչբուլաղ), նախկին հայկական բնակավայր, ներկայում ադրբեջանական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Խանլարի (Գյոյգյոլի) շրջանում, շրջկենտրոն Գյոյգյոլից 8 կմ հարավ, Ոսկանապատ գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ Պանդ լեռան հյուսիսային անտառապատ լանջին, ծովի մակերևույթից 1190-1310 մետր բարձրության վրա[2]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանառվում են Մուռուտ գյուղի անվան առաջացման մի քանի տարբերակ։ Առավել տարածվածը կապված է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեղում նախկինում գոյություն ունեցած մատուռից, որտեղ մի ժամանակ կանգնեցված խաչքարերից մեկը մեռոնով օծել էր Մեսրոպ Մաշտոցը։ Այդ խաչքարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը՝ «թարգմանիչ հայրն մեր Մեսրոպ օծեալ զխաչ սրբալոյս մեռոնաւ եդ ի նպատակ պաշտման ժողովրդոց և զնոյն խաչ ցուցանեն ի ճակատ սեղանոյն»[2][3]։

Համաձայն մեկ այլ մեկնաբանության՝ 16-րդ դարում Գանձասարի կաթողիկոսներից մեկը ամռանը այցելում է գյուղ և օրհնում մյուռոնը, ինչից հետո բնակավայրը կոչվում է -Մուռուտ (Մյուռոնոտ)[2][4]։

Այլ ստուգաբանության համաձայն՝ բնակավայրի ծագումը կապված է եղել տարածքում աճող մորի թփերի առատությամբ (Մոռուտ - Մուռուտ)[2][4][5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուռուտ գյուղի բնակչության ծագման մասին տեղեկությունները հակասական են, ինչը հավանաբար պայմանավորված է բնակավայրի հայաթափման և կրկին վերաբնակեցման հետ։ Որոշ աղբյուրների համաձայն բնակչությունը բնիկ է, մյուսները նշում են, որ բնակչությունը եկել են 16-րդ դարի սկզբին այլ վայրերից[2][4][6]։

1839 թվականին Մուռուտի բնակչության տոհմերի անվանացանկի մասին հստակ տեղեկություններ են պահպանվել Հայաստանի ազգային արխիվում[2][7]։

Բնակչության թվաքանակի մասին պատմական տեղեկությունները քիչ են։ Հայտնի է, որ 1804 թվականից գյուղի բնակչությունը շարունակաբար աճել է և իր առավելագույն թվաքանակին հասել 1912 թվականին՝ 441 մարդ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուռուտ գյուղն ունի բազմադարյա պատմություն, որը սկսվում է դեռևս Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես տարածաշրջանի այլ հայկական բնակավայրերը, այնպես էլ Մուռուտը ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Գյուղից Խորհրդային Միության բանակի կազմում մասնակցել է 122 բնակիչ, որոնցից 67-ը զոհվել է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Azərbaycan Respublikası Əhalisinin Siyahıyaalınması. Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. Bakı-2010. Səh.629
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004 թվական, (հայերեն տարբերակ), (անգլերեն տարբերակ)
  3. Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842, էջ 170։
  4. 4,0 4,1 4,2 «Նոր-Դար», 1892, N 136, էջ 2-3:
  5. «Արձագանք», 1886, N 20, էջ 294։
  6. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 272։
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 31: