Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ջագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Աստվածածին եկեղեցի Շամքորի շրջանի Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետություն)։ Եկեղեցին ըստ ճարտարապետական-ոճական առանձնահատկությունների՝ ԺԷ-ԺԸ (17-19-րդ) դարերի կառույց է։ ԺԹ դարում ենթարկվել է նորոգման (լայնացվել են հարավային ճակատից բացված լուսամուտները)։ 1985 թվականին եկեղեցու թաղն ամբողջությամբ փլվել է։

Արխիվային վավերագրերում եկեղեցին վկայված է 1840-ական թվականներից։ Նախապես կոչվել է Սուրբ Գևորգ, ապա վերակառուցումից հետո օծվել որպես Սուրբ Աստվածածին (1885 թվականից ստույգ հայտնի է այս անվամբ)։

Սուրբ Աստվածածին եկեղեցին 17-19-րդ դարերի կառույց է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին 21,5×11,6 մետր արտաքին չափերով, փայտածածկ բազիլիկ շինություն է։ Խորանի երկու կողմերում կան ուղղանկյունաձև հատակագծով թաղակապ մեկական ավանդատներ։ Լուսավորությունն իրականացվել է արևելյան, արևմտյան և հարավային ճակատներից բացված, դեպի ներս լայնացող 7 լուսամուտներով (3-ական արևելքից և հարավից, 1-ը՝ արևմուտքից)։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Եկեղեցին կառուցվել է անմշակ քարով, կրաշաղախով։ Պատերի մեջ ագուցված են շուրջ երեք տասնյակ գեղաքանդակ արձանագիր խաչքարեր։ Խաչքարերի վրա պահպանվել են արձանագրություններ։ Եկեղեցու ներսում՝ հյուսիսարևելյան ավանդատան արևմտյան պատին, ստորին մասում պահպանվել է 4 տող արձանագրություն.

Ես Սիմաւոնս կանկնեցի l̩ զխաչս եղբաւրն իմ Ուսէփին, l̩ հաւր իմ Ոհանէսին, մաւր իմ(ո)յ l̩ Նազխաթունին, թվ(ին) ՉԻԴ (1275)։

Իշխանությունների կողմից Սուրբ Աստվածածին եկեղեցին փակվել է 1928 թվականին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 520-525։
  2. Քաջբերունի, Բադա գիւղի աւերումը, էջ 733։