Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բանանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Դաշքեսանի շրջան, գ. Բանանց, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակկիսավեր
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճհայկական
Կոորդինատներ: 40°33′41.000400099994″ հս․ լ. 46°8′57.998400100009″ ավ. ե. / 40.56138900002777348° հս․. լ. 46.14944400002777769° ավ. ե. / 40.56138900002777348; 46.14944400002777769

Բանանցի Սուրբ Աստվածածին, հայկական եկեղեցի, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Բանանց գյուղի կենտրոնում, նորի հյուսիսային կողմում (Սուրբ Աստվածածինը գյուղի հին եկեղեցին է), գրեթե կից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Տեր-Պողոս Եպիսկոպոսյանցի վկայության՝ 19-րդ դարի վերջին Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում էր անմխիթար վիճակում.

Aquote1.png ...յետ իսպառ քայքայման փայտակերտ տանեաց ս. Ա(ստուա)ծածին հին եկեղեցւոյ գեղջս սրբավայրն օրըստօրէ անշքանայր և լիներ կոխան մարդուց և անգամ անասնոց, քանզի ի վերջին ամս որմունքն ի տեղիս տեղիս փլեալ էին։ ...Շինութիւն սենեկաց սկսեալ է ի 1886 ամի արդեամբք եկեղեցւոյ, նուիրատութեամբ պ. Եագորի Յովհաննիսեանց ի յիշատակ որդւոց իւրոյ Աղէքսանդրի և եղբարց Տէր-Յովսեփեանց՝ դպիր Ներսեսի և Յովսեփայ ի յիշատակ բազմերախտ եղբօր իւր մահտեսի Աւետիքի, նոյնպէս և այլոց ոմանց բարեսիրաց և օժանդակութեամբ ժողովրդի... միայն թէ շինութիւնն յատկապէս կառուցեալ է վասն ...անհրաժեշտ պիտոյից եկեղեցւոյ ի տեղի և ի վերայ հիման հին եկեղեցւոյ[1] Aquote2.png


1981 թվականին եկեղեցին վերանորոգվել է[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավ, թաղածածկ հորինվածքով, անմշակ քարով, կրաշաղախով իրականացված կառույց է (արտաքին չափերն են՝ 9,64 x 7,40 մ)։ Միակ մուտքը՝ 19-րդ դարի ձևափոխության ակնհայտ դրոշմով (լայնացվել է), բացված է արևմտյան ճակատից։ Լուսավորությունն իրականացվել է դեպի ներս լայնացող 2 լուսամուտների միջոցով։ Ունի լայն խորան, ավանդատներ չունի։ Կառույցն առանձնահատուկ է թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ պատերի մեջ ագուցված բազմաթիվ խաչքարերով ու տապանաքարերով։ Մեր հաշվառմամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 153 միավոր գերեզմանական հուշարձան, որոնցից 22-ը՝ տապանքար, 131-ը՝ խաչքար։ Ընդ որում, վերջիններս ագուցված են ամենուրեք՝ սկսած քիվատեղերից մինչև խորհրդարաններ ու լուսամուտներ[3]։

Խաչքարերն ու տապանաքարերը ոճական և գեղարվեստական առումով վերաբերում են ԺԶ-ԺԷ դարերին։ Դրանցում զգալի թիվ են կազմում նաև արձանագրվածները[4]։

Կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին կալվածներ ուներ նաև Գանձակում. «1845 ամի ի գիւղն Բանանց սբ. Աստուածածնայ եկեղեցի ունի զմի փոքր պարտեզ թթենեաց, ի քաղաքին Յելիզավետապոլ ունի զմի փոքրիկ մահլայ յորում է մի տուն»։ Ի դեպ, Գանձակում գտնվող այգին եկեղեցուն 1839 թ. նվիրել էր հանգուցյալ գանձակաբնակ բանանցեցի տիկին Հռիփսիմե Հարությունյանցը[5]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ461, ց. 1, գ. 9, թ. 161
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 160
  3. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 160-161
  4. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 161
  5. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 13-14, գ. 3798, թ. 242-243