Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բանանց)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | կիսավեր |
Ճարտարապետական ոճ | հայկական |
Կառուցման սկիզբ | 1863 |
Կառուցման ավարտ | 1866 |
![]() | |
![]() | |
Բանանցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայկական եկեղեցի, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Բանանց գյուղում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում։
1990-ականներից, երբ գյուղի հայ բնակչությանը տեղահան արեցին, եկեղեցին այլևս չի գործում որպես կոթող։ Այժմ եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում, իսկ տանիքին ադրբեջանական դրոշ է տեղադրված։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանանցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1863-1866 թվականներին[1]։ Մինչև այս եկեղեցու կառուցումը Բանանցում արդեն գոյություն ուներ հին Սուրբ Աստվածածնի եկեղեցին և երբ կառուցեցին նորը, ապա մեկը սկսեցին անվանել «հին», իսկ մյուսը՝ «նոր» եկեղեցի։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու արտաքին չափերն են՝ 27,9 x 13,3 մ[2]։