Ադրբեջանի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադրբեջանի դրոշ
Flag of Azerbaijan.svg
Տեսակ ազգային դրոշ
Իրավասության տարածք Ադրբեջան
Օգտագործում Ազգային դրոշ և վիմպել
Նշան 🇦🇿
Հարաբերություն 1:2
Ընդունված է նոյեմբերի 9, 1918
Գույներ      Կապույտ     Կարմիր     Կանաչ     Սպիտակ
Պատկերված է աստղ և լուսնեղջյուր, ութանկյուն աստղ, լուսնեղջյուր և դաշտ
Նախագծող Ալի բեյ Հուսեյնզադե

Ադրբեջանի դրոշը (ադրբ.՝ Azərbaycan bayrağı) - կապույտ, կարմիր և կանաչ գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Դրոշի կենտրոնում գտնվում են սպիտակ լուսնեղջյուր և ութանկյուն աստղ [1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ պաշտոնապես ընդունվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդարանի կողմից 1918 թ. հունիսի 21-ին, ապա փոխարինվել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության դրոշով[2]։ 1991փետրվարի 5-ին կայացված որոշմամբ և Ադրբեջանի սահմանադրության մեջ օրինականացված հոդվածով վերահաստատվել է նախկին դրոշը[3] [4]։

Գույների իմաստները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ գույնը խորհրդանշում է թյուրքական ծագումը, կարմիրը` առաջընթացը, սոցալիստական դեմոկրատիան, կանաչը` իսլամական քաղաքակրթությունը, կիսալուսինը` իսլամը [5]։ Ութ թևանի աստղը խորհրդանշում է ադրբեջանական 8 ցեղերը։ Մեկ ուրիշ տարբերակի համաձայն ութ թևանի աստղը խորհրդանշում է արաբերենում Ադրբեջանի 8 տառերը (արաբերեն` أذربيجان):

Ադրբեջանի դրոշը տարբեր վայրերում[խմբագրել | խմբագրել կոդը]


  1. Flag of Azerbaijan
  2. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության դրոշը
  3. Ադրբեջանի դրոշի պատմությունը
  4. Azerbaijan flag red social democracyKing, Charles (2008). The Ghost of Freedom: A History of the Caucasus. Oxford University Press, 168
  5. António Martins. Meaning of the flag of Azerbaijan