Թուրքիայի դրոշ
Թուրքիայի դրոշ | |
---|---|
![]() |
|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Թուրքիա |
Օգտագործում | ![]() |
Նշան | 🇹🇷 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | մայիս 29, 1936 |
Գույներ | Սպիտակ Կարմիր |
Պատկերված է | աստղ և լուսնեղջյուր, դաշտ, լուսնեղջյուր և հնգաթև աստղ |
Թուրքիայի դրոշը (թուրք.՝ Türk bayrağı), իրենից ներկայացնում է կարմիր գույնի ուղղանկյուն պաստառ։ Lայնքի և երկայնքի հարաբերությունը՝ 2։3-ի է։ Դրոշի կենտրոնում գտնվում են սպիտակ լուսնեղջյուրն և հինգաթև աստղը։ Դրոշը հաճախ կոչվում է al bayrak (կարմիր դրոշ)։
Թուրքիայի դրոշի ներկայիս տեսքը ուղղակիորեն վերցվել է Օսմանյան դրոշից, որն իր վերջնական տեսքը ստացել է 1844 թվականին։
Դրոշի չափը և կարմիր գույնի հստակ տոնը պաշտոնապես հաստատվել է Թուրքիայի դրոշի մասին օրենքում 1936 թվականի մայիսի 29-ին[1]:
Թուրքիայի այժմյան դրոշը որոշ փոփոխություններով (ներկայիս դրոշի վրայի աստղը և լուսինն ավելի բարակ են և ավելի փոքր չափեր ունեն) կրկնում է 1844 թվականին Թանզիմաթի բարեփոխումների ժամանակ հաստատված Օսմանյան կայսրության դրոշը, իսկ Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի կարգավիճակ է ստացել 1936 թվականին՝ Աթաթուրքի մահվանից 2 տարի առաջ։ Թուրքական դրոշի ծագման վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ կան։
Բովանդակություն
Դրոշի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել պաշտոնական տեսակետն այն է, որ թուրքական դրոշի կարմիր գույնն սկիզբ է առնում Արաբիայի խալիֆայության տիրակալ Ումարի ժամանակաշրջանից (643-644 թվականներ), իսկ լուսինն ու աստղն իսլամի խորհրդանիշերն են։ Այն վերջնական ձևը ստացել է 1844 թվականին։ Տարածված են նաև մի շարք լեգենդներ՝ կապված օսմանյան դրոշի ծագման հետ։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտից հետո, երբ սելջուկ-թուրքերը հաղթանակ տարան Բյուզանդիայի նկատմամբ և սկսեցին հաստատվել Առաջավոր Ասիայում, սելջուկների խանը՝ Ալփ Արսլանը ճակատամարտի դաշտի անամպ երկնակամարում նկատում է լիալուսինն ու աստղը և որոշում այդ ամենը պատկերել իր ռազմական դրոշի վրա։
Եվս մեկ տարբերակ կա, որն ամբողջովին կրկնում է վերոհիշյալ տարբերակը, սակայն այս դեպքում Ալփ Արսլանին փոխարինում է Աթաթուրքը, իսկ Մանազկերտին՝ Սաքարյան։ Մեկ այլ տարբերակաի համաձայն՝ օսմանյան սուլթան Մուրադ Երկրորդը 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտից հետո արյան լճակում տեսնում է կիսալուսնի և Յուպիտեր մոլորակի ցոլքը և որոշում, որ իր պետության դրոշը պետք է հենց այդպիսի տեսք ունենա։ Շատ է շրջանառվում այն տեսակետը, օսմանյան դրոշը կապ ունի Կոստանդնուպոլիս քաղաքի դրոշի հետ, որի խորհրդանիշերն են եղել լուսինն ու աստղը:
Թուրքիայի Հանրապետության դրոշի հետ որոշ նմանություն ունեն Ադրբեջանի, այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության», Թունիսի և մի շարք այլ մուսուլմանական երկրների դրոշները։
Բյուզանդիայի և Օսմանյան կայսրության դրոշները[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշների շափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Turkish Historical Society, "Türk Bayrağı Kanunu" (Law on Turkish Flag), http://www.ttk.org.tr/index.php?Page=Sayfa&No=81.
|
|