Մոնղոլիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնղոլիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՄոնղոլիա
Նշան🇲🇳
Հարաբերություն2:1
Ընդունված էփետրվարի 12, 1992
Գույներկարմիր, կապույտ և դեղին
Պատկերված էդաշտ, սյուն և Soyombo symbol?

Մոնղոլիայի դրոշ (մոնղոլերեն՝ Монгол улсын төрийн далбаа), Մոնղոլիայի ազգային խորհրդանիշներից, որ կապույտ և կարմիր գույներով, հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ է։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 1։2 է։ Այն սահմանված է Մոնղոլիայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Ընդունվել է 1992 թվականի հունվարի 12-ին[1]։

Դրոշի գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմատ Կապույտ Կարմիր Դեղին
RGB 0 230-0-25 255-217-0
HTML #0066FF #E60019 #FFD900
CMYK 100-60-0-0 10-100-90-0 0-15-100-0

Դրոշի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիայի դրոշը կազմված է կարմիր, կապույտ և դեղին ուղղահայաց շերտերից։ Կոթին հարող կարմիր շերտի կենտրոնում դեղին գույնով պատկերված է «Սոյոմբո» պետական խորհրդանիշը։ Դրոշի կապույտ գույնը խորհրդանշում է երկրի անամպ երկինքը, կարմիրը կրակի գույնն է, որ հիշեցնում է 1921 թվականին ազգային-ազատագրական հեղափոխությունում հաղթանակի մասին։ Կարմիր շերտի վրա պատկերված է ոսկեգույն գաղափարագիր, որի վերևի հատվածում գտնվում է «սայոմբո» խորհրդանիշը՝ արև, լուսին և «անուսարվա» հատուկ նշանը՝ կետ, որից, ըստ բուդդայական ուսմունքի, իր զարգացումն սկսել է տիեզերքը։ «Անուսարվան» պսակող բոցի երեք լեզվակները խորհրդանշում են անցյալը, ներկան ու ապագան։

Պատմական դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949-1992 թվականների դրոշին պատկերված էր հնգաթև աստղ, որը գտնվել է սայոմբոյի վերևում։ Այն մեկնաբանվել է որպես Բևեռային աստղ և խորհրդանշել է սոցիալիստական ուղղվածությունը։ Դրանից բացի, կապույտ շերտը եղել է ավելի ինտենսիվ գույնով։

1924-1940 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ, իսկ կենտրոնում պատկերված էր կապույտ սայոմբո։ Վերջինիս ներքևում եղել է պատվանդան ջրաշուշանի տերևներից, որի միջոցով խորհրդանշվել է մոնղոլական պետության սրբազան կարգավիճակն ու կատարելությունը։

1921-1924 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ սրևի ու լուսնի պատկերով, որոնք մեկնաբանվել են որպես երկնային ծնողներ, ինչպես նաև եղել են հնդկա-բուդդայական մշակութային-կրնական ժառանգության մաս։

1992-2011 թվականներին դրոշն ունեցել է հետևյալ գույները․

Ֆորմատ Կարմիր Կապույտ Դեղին
RGB 220-23-28 71-174-207 251-234-15
HTML #DC171C #47AECF #FBEA0F
Դրոշ Թվականներ Նկարագրություն
1911–1920 Բոգդո-խանական Մոնղոլիայի դրոշն ակկախացումից հետո։ Այն ստանդարտացված չի եղել և ունեցել է տարբերակներ[2][3][4]։
1920–1921 Չինաստանի Հանրապետության դրոշը, որն օգտագործվել է Չինաստանի կողմից Մոնղոլիայի օկուպացման ժամանակ[5]։
1921–1924 Խանական դրոշի վերադարձ (հիմնականում՝ ձևական բնույթով) 1921 թվականի հեղափոխությունում կոմունիստների հաղթանակից հետո։
1924–1930 Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության առաջին դրոշը[5][6][7][8][9][10], ինչպես նկարագրված է 1924 թվականի Սահմանադրության մեջ[11]։ Դրոշի ձևն ու դիզայնը վերջնական չափորոշիչներ չի ունեցել (միայն նկարագրվել է որպես «Դրոշը կարմիր է, կենտրոնում՝ պետական խորհրդանիշը)[11] and can be seen with some variations in regards to the text and shape of the flag, etc.[12][13][14]։ Դրոշը, չնայած նոր դրոշի ընդունմանը, շարունակել է օգտագործվել մինչև 1940 թվականին նոր Սահմանադրության և դրոշի ընդունումը[14][15]։
1930–1940 Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երկրորդ դրոշը[5][6][7][16][17]։
1940–1945 Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երրորդ դրոշը 1940 թվականին Մոնղոլական երկրորդ Սահմանադրության ընդունումից հետո։ Այն նկարագրվում է որպես 1:2 հարաբերակցությամբ կարմիր կտորի պաստառ չափի որի կենտրոնում պետական զինանշանն է, իսկ դրա երկու կողմերում գրված է «Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն»[5][11][18][19]։
1945–1992 Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության չորրորդ դրոշը։ Այն ընդունվել է 1945 թվականին, իսկ պաշտոնապես՝ միայն 1949 թվականին։ Նրա նկարագիրը ներառվել է 1960 թվականի Մոնղոլական երրորդ Սահմանադրության մեջ[5][6]։
1992–2011 Մոնղոլիայի առաջին դրոշը Ժողովրդական Հանրապետության անկումից հետո։ Այն ընդունվել է 1992 թվականին, իսկ գույները ստանդարտացվել են 2011 թվականի հուլիսի 8-ին[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FOTW:Flag Dates by country
  2. «Flag of Bogd Khaanate Mongolia (1)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է հունվարի 1, 2019 
  3. «Flag of Bogd Khaanate Mongolia (2)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է հունվարի 24, 2019 
  4. «Flag of Bogd Khaanate Mongolia (3)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է հունվարի 24, 2019 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Cahoon Ben։ «Mongolia»։ worldstatesmen.org։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  6. 6,0 6,1 6,2 «Mongolia»։ crwflags.com 
  7. 7,0 7,1 «ТАНИН МЭДЭХҮЙ»։ selenge.nso.mn։ National Statistics Office of Mongolia։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-19-ին։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  8. Farmer Val (ապրիլի 24, 2013)։ «Musings in Mongolia»։ Mongolian Parliament։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  9. «Mongolian Statehood History Museum (1)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  10. «Mongolian Statehood History Museum (1924 Flag)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  11. 11,0 11,1 11,2 Inner Asia Volume 9։ Global Oriental։ 2007 
  12. «Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би»։ undesten.mn։ Վերցված է հունվարի 1, 2019 
  13. «"МОНГОЛЫН СОНГОДОГ БҮТЭЭЛҮҮД" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ»։ nam.mn։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-02-ին։ Վերցված է մայիսի 16, 2019 
  14. 14,0 14,1 https://upload.wikimedia.org/wikipedia/mn/1/14/Mongol-Manjur_border_conference_1937.jpg Photo from the Manzhouli conference (1935-1936) which shows the flag of Manchukuo and Mongolia
  15. Д.Батбаяр։ «Anti-Buddhism poster, 1932»։ newspress.mn։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-21-ին։ Վերցված է հունվարի 1, 2019 
  16. Атлас командира РККА։ Атлас командира РККА։ 1938։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  17. «Mongolian Statehood History Museum (2)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  18. Peaslee A.J. (1956)։ Constitutions of Nations. Second Edition։ Martinus Nijhoff 
  19. «Constitution of the Mongol People's Republic (June 30, 1940)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  20. «Төрийн далбаа стандарттай болов»։ Ерөнхийлөгчийн тамгын газар 100-60-0-0 10-100-90-0 0-15-100-0։ 2011-07-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին։ Վերցված է 2012-03-13