RGB

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավելացվող գույների համաձուլումը. կարմիրը կանաչին ավելացնելիս ստացվում է դեղին, կարմիրը կապույտին ավելացնելիս ստացվում է փուքսին (մագենտա), կանաչը կապույտին ավելացնելիս ստացվում է սիան (երկնագույն), երեք սկզբնական գույները իրար գումարելիս ստացվում է սպիտակ:

RGBգունային համակարգ է, որի մեջ կարմիր, կանաչ ու կապույտ գույները միացնելով կարող ենք տարբեր ձևերով վերարտադրել գույների մի լայն զանգված: Այս ձևի անունը գալիս է անգլերենից` երեք` կարմիր, կանաչ, կապույտ առաջնային գույների սկզբնատառերից (red, green, blue):

Այս գունային համակարգի հիմնական նպատակը ներկայացնելու, էլեկտրոնային պատկերներ ցուցադրելու (հեռուստացույց, համակարգիչ) համար է, թեև դա նույնպես օգտագործվում է ավանդական լուսանկարչության մեջ։ Նախքան էլեկտրոնային դարը, RGB գունային համակարգը արդեն ամուր թեորիա ուներ՝ հիմնված մարդկանց գունային ընկալման վրա։