Արցախի դրոշ
Արցախի Հանրապետության դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Պետական խորհրդանիշ |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Իրավասության տարածք | Արցախի Հանրապետություն |
Օգտագործում | ![]() |
Հարաբերություն | 1:2 |
Ընդունված է | Հունիսի 2, 1992 թվական |
Գույներ | Կարմիր Կապույտ Նարնջագույն Սպիտակ |
Արցախի Հանրապետության դրոշ (նաև՝ Արցախի Հանրապետության պետական դրոշ կամ Արցախի դրոշ), Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկը։ Հաստատվել է 1992 թվականի հունիսի 2-ին երկրի Գերագույն խորհրդի որոշմամբ[1]։
Արցախի Հանրապետության պետական դրոշը սահմանվում և պաշտպանվում է Արցախի սահմանադրության հոդված 21-ով[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի Հանրապետության դրոշիրենից ներկայացնում է ուղղանկյունաձև պաստառ (կտոր), որը բաժանված էհորիզոնական երեք համահավասար մասերի և ունի կարմիր, կապույտ նարնջագույն գույներ, որոնք դասավորված են վերևից ներքև։ Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա՝ խորհրդանշելով Արցախի բաժանումը մայր Հայաստանից։ Դրոշի լայնության և երկարության հարաբերակցությունը կազմում է 1:2 չափերի[1][2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի Հանրապետության դրոշը ծածանող երիտասարդները Շուշի քաղաքում, (25․10․2015թ․)
Հայաստանի և Արցախի դրոշները Նոր Խարխափուտ գյուղում տեղակայված անցակետում, (27․07․2017թ․)
Արցախի և Հայաստանի դրոշները Երևան-Սևան ավտոճանապարհի կողքին (01․05․2021թ․)
Հայաստանի Հանրապետության դրոշը, որի հիման վրա ստեղծվել է Արցախի դրոշը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախի պետական խորհրդանիշներ
- Հայաստանի դրոշ
- Արցախի Հանրապետության զինանշան
- Արցախի Հանրապետության պետական օրհներգ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արցախի դրոշ կատեգորիայում։ |
|
|