Լատվիայի դրոշ
Appearance
Լատվիայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Լատվիա |
Օգտագործում | 110100 |
Նշան | 🇱🇻 |
Հարաբերություն | 1:2 |
Ընդունված է | փետրվարի 27, 1990 |
Գույներ | Սպիտակ Կարմիր |
Պատկերված է | դաշտ և գոտի |
Լատվիայի դրոշ (լատիշ․՝ Latvijas karogs), օգտագործվել է անկախ Լատվիայի կողմից 1918 թվականից, մինչև 1940 թվականը, երբ երկիրը մտավ Խորհրդային Միության կազմի մեջ։ Այն չի օգտագործվել սովետական իշխանության տարիներին։ Անկախության վերականգնումից կարճ ժամանակ անց՝ 1990 թվականի փետրվարի 27-ին, վերահաստատեց նույն՝ կարմիր-սպիտակ-կարմիր դրոշը։
Չնայած Լատվիայի դրոշը պաշտոնապես ընդունվել է 1923 թվականին, բայց օգտագործվել է դեռևս 13-րդ դարում։ Ըստ լեգենդի, լատվիացի առաջնորդը վիրավորվել է ճակատամարտում, նրան դուրս են բերել մարտի դաշտից սպիտակ կտավի վրա, որի վրա երկու շերտով նրա արյունն է մնացել։ Կտավն օգտագործել են որպես դրոշ, որն էլ լատվիացիներին հաղթանակի է բերել։ Այս պատմությունը նման է Ավստրիայի դրոշի ծագման լեգենդին[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|