Բոսնիա և Հերցեգովինայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոսնիա և Հերցեգովինայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԲոսնիա և Հերցեգովինա
Նշան🇧🇦
Հարաբերություն2:1
Ընդունված էփետրվարի 4, 1998
Գույներկապույտ, դեղին և սպիտակ
Պատկերված էհնգաթև աստղ, դաշտ և side sinister?
ՆախագծողԿարլոս Վեստենդորպ

Բոսնիա և Հերցեգովինայի դրոշը Բոսնիա և Հերցեգովինայի պետական խորհրդանիշերից է։ Այն իրենից ներկայացնում է կապույտ ուղղանկյուն և մեջտեղից անհավասարաբար դեղին եռանկյունի՝ շրջապատված 9 սպիտակ աստղով։ Դեղին եռանկյունը խորհրդանշում է հիմնադիր ազգերը։ Եռանկյունու կողմերը խորհրդանշում են Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմող երեք մեծագույն ազգային խմբերը՝ բոսնիացիները, խորվաթները և սերբերը։ Եռանկյունը նաև նման է Բոսնիա և Հերցեգովինայի ուրվագծին։ Սպիտակ, կապույտ և դեղին գույների համադրումը խորհրդանշում է խաղաղություն։ Դրոշ ունենալու հիմնական պատճառներից մեկն էր Ձմեռային Օլիմպիական խաղեր 1998 թ.-ին մասնակցությունը։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չեխական կրկնօրինակ», չեխական դրոշի կրկնօրինակը՝ ուրիշ գույներով, որոնք խորհրդանշում են Բոսնիա և Հերցեգովինայում ապրող երեք մեծագույն ազգային խմբերը։

Տարբերակ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին գույնի դափնու տերև, բաց երկնագույն ֆոնի վրա։

Տարբերակ 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց երկնագույն ֆոնի վրա սպիտակ գունով ուրվագծված երկրի սահմանները։

Տարբերակ 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրա-սպիտակա-կապտագույն դրոշ՝ Կոնգոյի դրոշի կրկնօրինակը՝ ուրիշ գույներով։ Դրոշի մեջտեղում պատկերված է կապույտ գույնի, դեղին ուրվագծով, երկրի տեսքը, շրջապատված տասը դեղին աստղերով։

Տարբերակ 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմյան դրոշը՝ ավելի բաց գույներով։

Տարբերակ 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է տարբերակ 5-ի կրկնօրինակը, ավելի ալտերնատիվ տարբերակով։

Տարբերակ 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս և 6-րդ տարբերակները տարբերակ 5-ի ալտերնատիվ կրկնօրինակներն են։