Իսլանդիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլանդիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԻսլանդիա
ՕգտագործումՔաղաքացիական դրոշ, քաղաքացիական և ռազմական վիմպել
Նշան🇮🇸
Հարաբերություն18:25
Ընդունված է1944
Գույներ     Կապույտ      Կարմիր      Սպիտակ
Պատկերված էդաշտ, Nordic cross? և Nordic cross?

Իսլանդիայի դրոշ (իսլ.՝ Íslenski fáninn), իրենից ներկայացնում է կապույտ գույնի ուղղանկյուն պաստառ կարմիր հորիզոնական խաչով երիզված սպիտակ գույնով, լայնքի և երկայնքի 18։25 հարաբերակցությամբ։ Պաշտոնապես հաստատվել է 1944 թվականի հունիսի 17-ի № 34 «Իսլանդացիների ազգային դրոշի և պետական զինանշանի օրենք»-ով, այն օրը, երբ Իսլանդիան դարձավ անկախ հանրապետություն։ Օրենքը դրոշը այսպես է նկարագրում․

Իսլանդացիների քաղաքացիական ազգային դրոշը կապույտ է ինչպես երկինքը՝ ձյան սպիտակ խաչով և այդ սպիտակ խաչի մեջ խրված կրակե կարմիր խաչով։ Խաչի ծայրերը հասնում են դրոշի եզրերին։

Դրոշի կապույտ շերտերն իրենից ներկայացնում են կանոնավոր ուղղանկյուններ՝ դրոշակաձողերի (ներքին) դաշտերի լայնությունն ու երկարությունը համընկնում է, իսկ ազատ (արտաքին) դաշտերի երկարությունը իրենց լայնությունից երկու անգամ մեծ է։ Դրոշի երկարության և լայնության հարաբերակցությունը 18:25 է։

- [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսլանդիայի վարչապետի պաշտոնական կայք // Իսլանդիայի դրոշի համաչափությունը։ (անգլ.)