Բուլղարիայի դրոշ
| Բուլղարիայի դրոշ | |
|---|---|
| Տեսակ | ազգային դրոշ |
| Երկիր | |
| Իրավասության տարածք | Բուլղարիա |
| Օգտագործում | |
| Նշան | 🇧🇬 |
| Հարաբերություն | 2:3 |
| Ընդունված է | նոյեմբեր 27, 1990 |
| Գույներ | Սպիտակ Կանաչ Կարմիր |
| Պատկերված է | դաշտ |
Բուլղարիայի դրոշը իրենից ներկայացնում է սպիտակ, կանաչ, և կարմիր գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ սպիտակ, կանաչ և կարմիր գույներով դրոշն օգտագործվել է 1861-1862 թվականների Բուլղարական լեգեոնի կողմից, բայց նրանց դրոշի գույները զետեղված էին այլ դասավորությամբ, քան ներկայումս․ վերևում՝ կանաչ, մեջտեղում՝ սպիտակ, ներքևում՝ կարմիր։ Գույների հակառակ դասավորվածությամբ նման դրոշ օգտագործվել է Ֆիլիպ Տոտյուի կամավորական ջոկատի կողմից՝ 1876-1877 թվականների Սերբա-թուրքական պատերազմի տարիներին։
1870 թվականներին կանաչ-սպիտակ-կարմիր եռագույնը դարձավ Բուլղարական հեղափոխական կենտրոնական կոմիտեի կողմից։ 1879 թվականի ապրիլի 16-ին բուլղարական առաջին սահմանադրության 23-րդ հոդվածով հաստատվել է Բուլղարիայի դրոշը՝ սպիտակ-կանաչ-կարմիր եռագույնը։
1947-1990 թվականներին դրոշի վրա էր զետեղված Բուլղարիայի ժողովրդական հանրապետության զինանշանը[1]։ 1990 թվականին, համաձայն երկրի նոր սահմանադրության, զինանշանը հեռացվել է դրոշից։ Բացի այդ, հարաբերակցությունը 2:3-ից փոխվել է 3:5-ի։
- Պատմական դրոշներ
- Բուլղարիայի աշխարհազորի դրոշ, որը դարձավ պետական դրոշի նախատիպը
- Բուլղարական լեգեոնի դրոշ (1861-1862)
- 1947, դեկտեմբերի 6 — 1948
- 1948 — 5 հունվարի 1968
- 5 հունվարի 1968 — 18 մայիսի 1971
- 18 մայիսի 1971 — 21 նոյեմբերի 1990
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tarnovo Constitution of 1879» (Bulgarian). Juridical Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| |||||||||||||||||||||