Կիպրոսի դրոշըԿիպրոսի պետական խորհրդանիշերից է։ Այն հանդիսանում է մի սպիտակ ուղղանկյուն։ Կենտրոնական մասում Կիպրոս կղզու ստվերագիծն է՝ պղնձագույնով (PMS 144C) ներկված, որի ներքևում պատկերված են երկու խաչված ձիթենյաց ճյուղեր։ Պղնձագույնը խորհրդանշում է պղնձի առատությունը, որը հայտնաբերվել է դեռևս մոտ Մ.թ.ա. 3000 թվականին։ Նույնիսկ պղնձի լատիներեն անվանումը՝ Cuprum (Aes cuprium, Aes cyprium), առաջացել է Կիպրոս կղզու անունից։ «Կիպրոս» անունից է առաջացել նաև նոճու անունը (Cupréssus - կիպարիս)։ Ձիթենու երկու ճյուղերը խորհրդանշում են այնտեղ ապրող երկու ամենամեծ էթնիկ խմբերը՝ հույն կիպրոսցիներն ու թուրք կիպրոսցիները։ Դրոշն ընդունվել է 1960 թվականին՝ Մեծ Բրիտանիայից անկախանալուց անմիջապես հետո։ Կիպրոսի Հանրապետության դրոշը երկրագնդի այն միակ դրոշներից է, որտեղ օգտագործվում է երկրի ստվերագիծը։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: