Կիպրոսի լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզուները երկուսն են՝ հունարենը և թուրքերենը[1]։ Բուն Կիպրոսից անջատված Հյուսիսային Կիպրոսը (ՀԿԹՀ) թուրքերենը պաշտոնականացվեց որպես պետական լեզու 1983 թվականի սահմանադրությամբ։ Ամենօրյա լեզու (մայրենի լեզու) է համարվում հունարենը հույն կիպրացիների համար, և թուրքերենը թուրք կիպրացիների համար։

Կիպրոսում կան երեք «կրոնական խմբեր», որոնք ճանաչվել են Սահմանադրությամբ. դրանցից երկուսն ունեն իրենց սեփական լեզուները։ Առաջինը հայերենն է (հայերի լեզուն), երկրորդը կիպրական արաբերենն է (Մարոնիտների լեզուն)։ Հաճախ այդ երկու լեզուների կողքին է դասվում Կուրբետչա լեզուն (Կուրբետների լեզուն), սակայն այն լայն կիրառություն չունի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]