Բելառուսի լեզուներ
Բելառուսի պաշտոնական լեզուները, համաձայն Բելառուսի Հանրապետության Սահմանադրության 17 հոդվածի, բելառուսերենը և ռուսերենն են։ Սահմանադրությունը երաշխավորում է բոլոր ազգային լեզուներով մշակութային ժառանգության պահպանումը՝ ներառյալ նրանց լեզուները (հոդված 15)։
Բելառուսերենի և ռուսերենի կիրառությունը երկրում հավասար չէ։ Պատմականորեն ԽՍՀՄ-ի գոյության ընթացքում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ ռուսերենի կիրառումը նախընտրելի էր բելառուսերենից։ Ներկայումս ռուսերենը գերիշխում է բելառուսների կյանքի բոլոր ոլորտներում. ռուսերենով են գրեթե բոլոր պետական փաստաթղթերը, փաստաթղթերի շրջանառությունը ևս գրեթե բոլոր կազմակերպություններում իրականացվում է ռուսերենով, լրատվամիջոցների մեծամասնությունը ևս ռուսերենով է։
Բելառուսի քաղաքացու առօրյայում ևս գերիշխողը ռուսերենն է, որը մեծ ազդեցություն ունի նաև բելառուսերենի վրա։ Ռուսերենով են շփվում մայրաքաղաքում, բոլոր մարզկենտրոններում և երկրի խոշոր քաղաքներում։ Ավելի փոքր քաղաքներում տիրում է բելառուսերենի և ռուսերենի խառնուրդ, այսպես կոչված՝ «տրասյանկա»-ն։ Տրասյանկան բավականին հաճախ իրենց խոսքում կիրառում են նաև պաշտոնական դեմքերը։ Երկու լեզուների համաժամանակյա պաշտոնական օգտագործումը երբեմն բերում է իրավիճակի, երբ ասվածը կամ գրվածը չի համապատասխանում ոչ ռուսերենի կանոններին, ոչ էլ բելառուսերենի։
Ազգություն | Բնակչություն, հազար մարդ | բելառուսերեն | ռուսերեն |
---|---|---|---|
Ընդհանուր | 9,504 | 23.4 | 70.2 |
Բելառուսներ | 7,957 | 26.1 | 69.8 |
Ռուսներ | 785 | 2.1 | 96.5 |
Լեհեր | 295 | 40.9 | 50.9 |
Ուկրաինացիներ | 159 | 6.1 | 88.4 |
Հրեաներ | 13 | 2.0 | 95.9 |
Ազգային լեզուներ | Խոսակցական լեզուներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.