Արցախի լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է։ Էթնիկ հայերը կազմում են բնակչության մոտ 95%-ը։ Կան նաև ռուսների, ասորիների, քրդերի, հրեաների և հույների փոքրամասնությունների խմբեր[1]։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում ժամանակավոր տեղակայված են ադրբեջանցի զինվորականներ, որոնց հիմնական լեզուն ադրբեջաներենն է։ Պատերազմից հետո Արցախի Հանրապետության հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղակայված ռուս խաղաղապահների հաղորդակցման հիմնական լեզուն ռուսերենն է։ 2021 թվականին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կայքում հրապարակվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հայերենից բացի պաշտոնական լեզվի կարգավիճակ կստանա նաև ռուսերենը[2]։

2021 թվականի մարտի 25-ին Արցախի Ազգային Ժողովը ընդունեց Արցախի Հանրապետության տարածքում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվող օրինագիծ[3]։

Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի պաշտոնական լեզուն գրական հայերենն է։ Բնակչության մեծամասնությունը խոսում է հայերենի Ղարաբաղի բարբառով, որը լեզվի «ում» ճյուղի կենդանի բարբառներից ամենամեծն է։ Բարբառն ունի բազմաթիվ ենթաբարբառներ ու խոսվածքներ, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Statistics about the Armenian and Nagorno-Karabakh Republics». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 10-ին.
  2. Ռուսերենը՝ պաշտոնական լեզու Արցախում․ 3 հարց ու պատասխան
  3. «ԱԺ-ն ընդունեց ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվող օրինագիծը». artsakhpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  4. «ԲԱՐԲԱՌԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ, Երևան, 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]