Իրանի լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանի լեզուներ
Ենթադասlanguages of a geographic region?
Երկրներ Իրան
Պաշտոնական կարգավիճակպարսկերեն
 Languages of Iran Վիքիպահեստում

Ներկա ժամանակում Իրանի բնակչության (ավելի քան 60 %[1]) մեծամասնությունը խոսում է պարսկերեն (իրանական լեզուներ

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանավորված նրանով, որ Իրանում ապրում են բազմաթիվ ազգեր, երկրում լայն տարածում ունեն այլ լեզուներ ևս, որոնցից շատերը ամրագրված են որպես պետական՝ համարվելով երկրում ապրող ազգերի բնիկ լեզուն։ Բացի պարսկերենից, բազմաթիվ հրապարակումներ և հեռարձակումներ ցուցադրվում են իրանական լեզվաընտանիքի Իրանում տարածված այլ լեզուներով ևս, որոնցից են՝ քրդերենը, ադրբեջաներենը, և նույնիսկ ոչ պակաս հայտնի արաբերենով և հայերենով։

Տարբեր հրապարակումներում և վիճակագրական հաշվարկներում ներկայացվում են տարբեր թվեր այդ կամ այլ լեզուների տարածումով, տվյլաները շատ տարբեր են։ Այսպես, բազմաթիվ հետազոտողներ պասկերենով խոսողներին գնահատում են 55-65 %, իսկ պաշտոնական մարդահամարը, որը գրագիտությունն է սահմանում, որպես Ֆարսիի պարզ տեքստեր կարդալու և գրելու ունակություն, տալիս է 84,75% ցուցանիշ[2]։

Լեզվի քաղաքականության հիմքը ամրագրված է երկրի սահմանադրության մեջ, 15-րդ հոդված, որում ասվում է՝

Իրանցիների համար պաշտոնական և՛ ընդհանուր լեզու, և՛ այբուբեն է համարվում պարսկերենը և պարսկերեն այբուբենը։ Պաշտոնական փաստաթղթերը և տեքստերը, պաշտոնական գրությունը և դասագրքերը պետք է գրված լինեն այդ լեզվով և այդ այբուբենով, միայն թե տեղական ազգային լեզուները կարող են ազատորեն օգտագործվեն պարսկերենի հետ հավասար մամուլում և այլ լրատվամիջոցներում, ինչպես նաև դպրոցներում ազգային գրականություն դասավանդելու համար[3]։

Լեզուները ըստ քանակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի լեզուներ[4]

Տվյալ աղյուսակում[1] հավաքված են Իրանի լեզուները՝ ըստ քանակի։

Անվանում Քանակ Ամսաթիվ
Պարսկերեն 45,000,000 2011
Ադրբեջաներեն 15,500,500 2010
Քրդերեն 3,250,000 2000
Լոռերեն 2,375,000 2001
Թուրքմեներեն 2,000,000 1997
Գիլակի 3,270,000 1993
Արաբերեն 1,400,000 1993
Բախտիարերեն 1,000,000 2010
Լաքերեն 1,000,000 2000
Բելուջերեն 856,000 1986
Խորասանի թուրքերեն 400,000 1977
Դարի 350,000 1999
Հայերեն 171,000 1993
Փաշթո 113,000 1993
Թալիշերեն 112,000 1993
Լարի 80,000
Վրացերեն 60,000
Սեմնանի 60,000 2007
Հալաջերեն 42,100 2000

Անհետացման վտանգի տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին Իրանում երկու լեզու անհետացման վտանգի տակ են։ Դրանք են՝ նորարամական (մոտ 15,000 բնակչություն 1994 թվականին) և բրաուի (մոտ 20,000 բնակչություն 2007 թվականին) լեզուները[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сайт Ethnologue
  2. «Официальные данные переписи населения Ирана за 2011 год» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. Текст Конституции ИРИ
  4. http://looklex.com/e.o/iran.languages.htm
  5. Iran | Ethnologue