Վրաստանի լեզուներ
Վրաստանը հին ժամանակներից հայտնի է որպես Կովկասի բազմամշակութային և բազմալեզու երկրներից մեկը։ Վրաստանի շատ ազգություններ ապրում են հեռավոր, անմատչելի շրջաններում, հետևաբար խոսում են իրենց սեփական լեզվով։ Ընդհանուր առմամբ երկրում խոսում են 6 տարբեր լեզվաընտանիքների 23 լեզուներով։
Պետական լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի պետական լեզուն վրացերենն է, որով խոսում է մոտավորապես 4 միլիոն մարդ։ Այն պատկանում է կովկասյան լեզվախմբին և մ․ թ․ 5-րդ դարից օգտագործում է սեփական այբուբենը։ Վրացերենը մայրենի լեզու է Վրաստանի բնակչության ավելի քան 80%-ին։
Մյուս լեզուները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի մյուս լեզուներից հարկ է նշել հարավկովկասյան ընտանիքին պատկանող մեգրելերենը (մոտ 500 000 խոսող), հնդեվրոպական հայերենը (մոտ 450 000 խոսող) և ռուսերենը (խոսողների թիվը զգալիորեն նվազել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո), թյուրքական ադրբեջաներենը (մոտ 300 000 խոսող), ինչպես նաև արևմտակովկասյան աբխազերենն ու արևելաիրանական օսերենը (վերջինով խոսում է մոտ 100 000 մարդ)։
Վրաստանի լեզուները, որոնցով խոսում է ավելի քան 100 000 և ավելի մարդ․
- վրացերեն 4 միլիոն․, հարավկովկասյան (քարթվելական),
- մեգրելերեն 600 հազ., հարավկովկասյան (քարթվելական),
- հայերեն 250 հազ., հնդեվրոպական,
- ռուսերեն 400 հազ., հնդեվրոպական (սլավոնական),
- ադրբեջաներեն 300 հազ., թյուրքական,
- աբխազերեն 100 հազ., արևմտակովկասյան,
- օսերեն 100 հազ., հնդեվրոպական, իրանական։
Վրաստանի լեզուների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի 23 լեզուները պատկանում են 6 տարբեր լեզվաընտանիքների, որոնցից 3-ը՝ հարավկովկասյանը, արևմտակովկասյանը և արևելակովկասյանը բնիկ կովկասյան լեզուներ են։ Ներկայումս այս երեք խմբերը միմյանց ազգակից չեն համարվում։ Մնացած երեք՝ հնդեվրոպական, թյուրքական և աֆրասիական լեզվաընտանիքներին են պատկանում այն լեզուները, որի կրողները Կովկաս են տեղափոխվել ավելի ուշ (օրինակ՝ հայերը Կովկասում հաստատվել են մ․ թ․ ա․ 7-րդ դարում)։ Հաջորդ դասակարգումը նկարագրում է լեզուների միջև ազգակցական կապերը և այդ լեզուների կրողների թիվը (նշում՝ թվերը ցույց են տալիս միայն Վրաստանում խոսողների թիվը։ «Ընդհանուր» նշումն ընդգրկում է ինչպես լեզվակիրներին, այնպես էլ լավ տիրապետողներին)․
- Հարավկովկասյան խումբ (քարթվելական) ընդհանուր առմամբ Վրաստանում 4.5 միլիոն խոսող։
- Քարթուլի
- Վրացերեն (քարթուլի) (4 միլիոն խոսող, ընդհանուր - 5 միլիոն)
- Բարբառներ՝ իմերեթական, լեչխումական, գուրիական, աջարական, կախեթական, ինգիլոական, թուշեթական, խևսուրեթական, մոխևյան, փշավյան, մթիուլական, փերեիդնական, մեսխո-ջավախքի, վրացական հրեաների լեզու։
- Վրացերեն (քարթուլի) (4 միլիոն խոսող, ընդհանուր - 5 միլիոն)
- Լազական
- Մեգրելերեն (500.000)
- Լազերեն (2.000)
- Սվանեթական
- սվաներեն (15.000)
- Քարթուլի
- Արևմտակովկասյան խումբ, ընդհանուր առմամբ 100 000 խոսող։
- Աբխազական
- Աբխազերեն (100 000) Բարբառներ՝ Բզիբական, Աբսուանական, Սամուրզականական։
- Աբխազական
- Արևելակովկասյան խումբ, ընդհանուր առմամբ 10 000 խոսող։
- Նախիական
- Բատիշական (3 500)
- Չեչենական (մի քանի հազար փախստական)
- Դաղստանյան
- Ավարերեն
- Լեզգիներեն (մոտ 1 000)
- Լեզգինական
- Լեզգիներեն (4 000)
- Ուդիական (1 000)
- Ավարերեն
- Նախիական
- Հնդեվրոպական խումբ, ընդհանուր առմամբ 700 000 (ընդհանուր՝ 1,2 միլիոն)
- Հայկական
- Հայերեն (450 000)
- Իրանական
- Հյուսիսարևելյան խումբ
- Օսերեն (100 000)
- Հյուսիսարևմտյան ճյուղ
- Քուրմանջի (40 000)
- Հյուսիսարևելյան խումբ
- Հունական
- Հունարեն (150 000)
- Սլավոնական ճյուղ
- Ռուսերեն (ընդհանուր՝ 400 000)
- Ուկրաիներեն (ընդհանուր՝ 50 000)
- Լեհերեն (մոտ 5 000)
- Հայկական
- Թյուրքական խումբ, ընդհանուր առմամբ 400 000 խոսող։
- Օղուզերեն
- Ադրբեջաներեն (300 000)
- Ուրումներեն (100 000)
- Թուրքերեն (օսմաներեն) (3 000)
- Կումաներեն
- Թաթարերեն (3 000)
- Օղուզերեն
- Աֆրասիական խումբ, ընդհանուր առմամբ՝ 4 000 կրող։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Климов Г. А. Введение в кавказское языкознание. М. 1986. - 208 с. (Пер. на нем. яз.: Einführung in die kaukasische Sprachwissenschaft. Hamburg, 1994.) 2-е изд.: Махачкала: Институт ЯЛИ, 2007. ISBN 5-00-001267-4