Վրաստանի աշխարհագրություն
| Վրաստանի աշխարհագրություն | |
|---|---|
| Մայրցամաք | Եվրասիա |
| տարածաշրջան | Կովկաս |
| Կոորդինատներ | 42°00′N 43°30′E / 42.000°N 43.500°E |
| Տարածք | |
| • Ընդհանուր | 69,700 |
| • ցամաք | 100% |
| • ջուր | 0% |
| Ափային հատված | 310 |
| Սահման | 1461 (Հայաստան 164 կմ, Ադրբեջան 322 կմ, Ռուսաստան 723 կմ, Թուրքիա 252 կմ) |
| Բարձրագույն կետ | 5068 մ |
| Ցածրագույն կետ | 0 |
| Ամենաերկար գետ | Կուր |
| Կլիմա | մերձարևադարձային |
Վրաստանը գտնվում է Հարավային Կովկասում (Միջին Արևելք)[1][2][3]։ Երբեմն այն համարում են Արևելյան Եվրոպայի մաս[4]։ Պետության դե ֆակտո (փաստացի) տարածքը կազմում է 57 135 կմ2, իսկ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ միասին՝ դե յուրե (իրավական)` 69 700 կմ2։ Աշխարհագրական նպաստավոր դիրքի և բարդ լեռնագրության շնորհիվ կլիման և բնությունը խիստ բազմազան են։ Կովկասյան տարածաշրջանը, որում տեղակայված է երկիրը, համարվում է ալպիական շարժական երկրամաս, ինչով պայմանավորված է բազմաբնույթ ռելիեֆը և տարատեսակ լանդշաֆտները, կլիման ու ջրագրությունը, բուսական ու կենդանական աշխարհը։ Բացի այդ, Վրաստանը հարում է խոնավ միջերկրածովյան կլիմային, Արալյան-Կասպիական իջվածքին ու առաջավորասիական բարձրավանդակներին, ինչը նույնպես իր ազդեցությունն է թողնում։
Լեռնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի հյուսիսային սահմանը եզերում է Մեծ Կովկաս (վրաց.՝ დიდი კავკასიონი` դիդի կավկասիա) լեռնային համակարգը, որի հարավային լանջերը երկրի տարածքում են։ Բարձր կետը Շհարա լեռն է (5068 մ) և Կազբեկը (5033 մ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «CIA — The World Factbook — Middle East». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Map Machine: View From Above @ nationalgeographic.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Atlas — Xpeditions @ nationalgeographic.com
- ↑ BBC [1], Oxford Reference Online [2], Merriam-Webster’s Collegiate Dictionary, www.worldatlas.com.
| |||||||||||||||||||||