Անվանումը տվել են ռուսները19-րդ դարի սկզբին։ Մինչև ռուսների գալը լեռան ստորոտում գտնվող գյուղին տիրում էր տեղացի աշխան Կազիբեկը, որի անունով էլ աուլը կոչվեց Կազիբեկի, իսկ աուլի անունով էլ դիմացի լեռը՝ Կազբեկ[2]։
Վրացերենով լեռը կոչվում է Մղինվարշվերի, որը նշանակում է «սառցային լեռ», իսկ օսեթերեն՝ Ուրսխոխ՝ «սպիտակ լեռ»։
Կազբեկը հանգած հրաբուխ է՝ կազմված անդեզիտային, տրախիտ-լիպարիտային լավաներից, որոնք նստած են ստորին յուրայի թերթաքարերի վրա[3]։ Ենթադրվում է, որ Կազբեկը գործել է անթրոպոգենում։ Գագաթը ծածկված է հավերժական ձյունով և ֆիռնով։ Լանջերով իջնում են հովտային սառցադաշտեր։ Սառցապատման ընդհանուր տարածությունը 30 կմ2 է։ Դերգետ սառցադաշտի վրա կա բարձր լեռնային օդերեվութաբանական կայան։ Զարգացած է տուրիզմը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 156)։