Կողքային լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կողքային լեռնաշղթա, Մեծ Կովկասի համակարգում։ Գտնվում է Գլխավոր կամ Զրբաժան լեռնաշղթայից հյուսիս, նրան զուգահեռ։ Կազմված է լեռնազանգվածներից։ Բաժանվում է արևմտյան և արևելյան մասերի։ Նրա վրա են Մեծ Կովկասի առավել բարձր՝ Էլբրուս (5642 մ), Դիխտաու (5203 մ), Կազբեկ (5033 մ), Տեբուլոսմթա (4493 մ) և այլ գագաթներ։ Ծածկված է լեռնային մարգագետիններով, կենտրոնական մասում՝ սառցադաշտերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 531 CC-BY-SA-icon-80x15.png