Սլովակիայի աշխարհագրություն

Սլովակիա, դեպի ծով ելք չունեցող, գերազանցապես լեռնոտ երկիր Կենտրոնական Եվրոպայում
Սլովակիայի տարածքը 49 035 քառակուսի կիլոմետր է, սահմանների ընդհանուր երկարությունը՝ 1 474 կմ, որից 91 կմ սահմանակից է Ավստրիային, 197 կմ ՝Չեխիային, 676 կմ՝ Հունգարիային, 420 կմ՝ Լեհաստանին, 90 կմ՝ Ուկրաինային[1]։
Մակերևույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակյան երկրամակերևույթին բնորոշ է լեռնային բնությունը։ Երկրի հյուսիսի մեծագույն մասով անցնում են Կարպատյան լեռները, ընդ որում՝ Կարպատների ամենաբարձր ճյուղավորումը՝ Տատրաները։ Ցածրադիր վայրերը տարածվում են երկրի հարավարևմտյան մասում՝ Դանուբ գետի երկայնքով, և հարավ–արևելքում։
Սլովակիայի, ինչպես և ամբողջ Կարպատների ամենաբարձր կետը Գեռլախովսկի շտիտ (Gerlachovský štit) սարն է (բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2655 մետր)։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլովակիան ունի բարեխառը կլիմա՝ համեմատաբար տաք ամառներով և ցուրտ, մառախլապատ, խոնավ ձմեռներով[2]։
Բնական պաշարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորշ ածուխ, փոքր քանակությամբ երկաթի հանքաքար, պղինձ, մանգան, աղի պաշարներ, մշակովի հողեր։ Ընդ որում՝ գյուղատնտեսական հողերը կազմում են 40.1%, մշակովի հողերը՝ 28.9%, արոտավայրերը՝ 10.8%, անտառները՝ 40.2%։
Ջրային պաշարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլովակիայի վերականգնվող ջրային պաշարների ընդհանուր ծավալը 50,1 կմ³ է (ըստ 2003 թվականին կատարված գնահատման)[1]։ Երկրի գլխավոր գետերն են Դանուբը, Վագը, Գրոնը։
Բնապահպանական տարածքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Slovakia Արխիվացված 2020-04-07 Wayback Machine — CIA World Factbook
- ↑ Votruba, Martin. «Slovakia's Weather». Slovak Studies Program. University of Pittsburgh. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Словакия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Slovakia (nation, Europe) — Encyclopædia Britannica
- Информация о Словакии на сайте министерства по туризму Արխիվացված 2008-12-31 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակիայի աշխարհագրություն» հոդվածին։ |
|