Ադրբեջանի աշխարհագրություն
Աշխարհագրորեն՝ Ադրբեջանի Հանրապետությունը գտնվում է Հարավարևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջանցիկ գոտում՝ Եվրասիա մայրցամաքի հարավկովկասյան տարածաշրջանում։ Համարվում է Անդրկովկասի խոշորագույն պետությունը՝ ըստ տարածքի և բնակչության թվի։ Ադրբեջանի ցամաքային սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 2448 կմ (1645 մղոն)։ Ամենաերկարը Հայաստանի հետ սահմանն է՝ 1007 կմ երկարությամբ։ Սահմանակցում է նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը (756 կմ), Վրաստանին (480 կմ), Ռուսաստանի Դաշնությանը (390 կմ) և Թուրքիային (15 կմ)[1]։ Հարավարևմուտքում Ադրբեջանը սահմանակցում է նաև ինքնահռչակ Արցախի Հանրապետությանը, որը վերջինիս կողմից ճանաչվում է որպես հայկական օկուպացիոն վարչակարքի ներքո գտնվող սեփական անձեռնմխելի տարածք։ Արևելքում Ադրբեջանական Հանրապետության ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը։ Ափամերձ տարածքները կոչվում են մերձկասպյան տարածաշրջաններ։ Ադրբեջանի և Կասպից ծովի սահմանային երկարությունը կազմում է 456 կմ։
Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները, իսկ մերձկասպյան հատվածում գերակշռում են կրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Կասպից ծովի արևմտյան ափին է գտնվում Ապշերոնյան թերակղզին, որտեղ էլ տեղակայված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն։ Հարևան Վրաստանի տարածքով Ադրբեջանը ելք ունի դեպի Սև ծով։ Հյուսիսից հարավ Ադրբեջանի տարածքը կազմում է 400 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 500 կմ։ Խորհրդային տարիներին անարդարացիորեն Ադրբեջանի կազմում է ընդգրկվել նաև Նախիջևանը, որը ներկայումս ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ։ Նրա այժմյան տարածքը 5368 կմ² է, որը ձգված է հյուսիսարևմուտքից դեպի հարավարևելք։ Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետահովիտները։ Ամենացածր կետը Գողթն գավառի Քոթամ գյուղի իջվածքն է՝ ծովի մակարդակից 600 մետր բարձրությամբ։ Ամենաբարձր կետը Կապուտջուղ լեռնագագաթն է, որը ունի 3806 մետր բարձրություն։
Ադրբեջանի Հանրապետության ծայրակետերն են՝
- հյուսիսում՝ Խուդաթ, Խաչմասի շրջան 41°54′ հս․ լ. 46°25′ ավ. ե.HGЯO
- հարավում՝ Աստարա, Աստարայի շրջան 38°24′ հս․ լ. 48°39′ ավ. ե.HGЯO
- արևմուտքում՝
- Կողթ, Ղազախի շրջան 41°18′ հս․ լ. 45°00′ ավ. ե.HGЯO
- Վերին Ոսկեպար, Ղազախի շրջան (Ադրբեջանի նախկին անկլավ) 41°04′ հս․ լ. 45°01′ ավ. ե.HGЯO
- արևելքում՝ Բաքու 40°18′ հս․ լ. 50°33′ ավ. ե.HGЯO
Ադրբեջանի էքսկլավ համարվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ծայրակետերն են՝
- հյուսիսում՝
- Նորաշեն, Շարուրի շրջան 39°46′ հս․ լ. 45°04′ ավ. ե.HGЯO
- Տիգրանաշեն, Սանդրուքի շրջան (Ադրբեջանի նախկին անկլավ) 39°48′ հս․ լ. 44°58′ ավ. ե.HGЯO
- հարավում՝ Օրդուբադ 38°51′ հս․ լ. 46°09′ ավ. ե.HGЯO
- արևմուտքում՝ Սանդրուքի շրջան 39°42′ հս․ լ. 44°46′ ավ. ե.HGЯO
- արևելքում՝ Օրդուբադ 38°51′ հս․ լ. 46°09′ ավ. ե.HGЯO
Ադրբեջանի Հանրապետությունը լեռնային երկիր է։ Հյուսիսում տարածվում են Մեծ Կովկասի, իսկ հարավում՝ Փոքր Կովկասի լեռները։ Մեծ Կովկասի մաս կազմող Սևանի լեռնաշղթան սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սևանից արևելք են ճյուղավորվում մի քանի լեռներ, որոնք ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջը մեծ մասամբ հայաբնակ էին։ Այսօր այդ տարածքները՝ պատմական Գարդման, Շակաշեն և այլ գավառները, գտնվում են Ադրբեջանի կազմում։ Երկրի հարավ-արևելքում շուրջ 100 կմ երկարությամբ տարածվում են Թալիշի լեռները, որի ամենաբարձր կետը Կյոմյուրքյու գագաթն է՝ 2492 մետր հարաբերական բարձրությամբ։ Ադրբեջանի Հանրապետության ամենաբարձր կետը Բազարդյուզու լեռն է՝ 4466 մետր բարձրությամբ[1]։ Ամենացածր իջևածքը գտնվում է Կասպից ծովում և ունի մինչև -28 մետր խորություն[1]։
Բաքու քաղաքի և հարակից շրջանների միջնադարյան պատմական ժառանգությունը
Բազարդուզու լեռը, որը տեղակայված է Մեծ Կովկասի լեռնաշղթայի ծայր հյուսիսում՝ Դաղստանի սահմանագլխին։ Գագաթի հարաբերական բարձրությունը կազմում է 4466 մետր։ Բազարդուզուն հանդիսանում է Ադրբեջանի և Անդրկովկասի ամենաբարձր լեռնագագթը։ |
Տեղագրություն՝ Ղուսարի շրջան Առանց ձյունածածկի գագաթները նման են «հսկայական ամրոցների»։ |
Կապուտջուղ լեռը գտնվում է Նախիջևանի և Հայաստանի սահմանին։ Ունի 3905 մ բարձրություն։ Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է փոքրիկ ձորակներով։ Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափ, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր։ |
Ադրբեջանի Հանրապետությունում է կենտրոնացված ամբողջ աշխարհի ցեխահրաբուխների մեծ մասը։ Այդ հրաբուխները ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության և Նոր աշխարհի բնական հրաշալիքների ցանկերում։ Գտնվելով գեոսինկլինալային լայնությունում՝ երկրում հաճախակի են նկատվում ստորգետնյա ցնցումներն ու երկրաշարժերը (պատճառը լեռնակազմական գործընթացների շարունակականությունն է)։ Բնապահպանական տեսանկյունից՝ Ադրբեջանի գերակա խնդիրներից է Կասպից ծովի մակարդակի բարձրացումը։ Այդ երևույթի պատճառով Կուր-Արաքսյան դաշտավայրի ցածրադիր շրջաններում պարբերաբար տեղի է ունենում ջրածածկ։
Հարևան բնակավայրեր | ||
---|---|---|
Վրաստան | Ռուսաստան | |
Հայաստան | Կասպից ծով | |
Արցախ | Իրան |
Ջրագրական ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի Հանրապետության տարածքը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Ջրագրական ցանցի մաս են կազմում գետերն ու լճերը, որոնք ձևավորվել են երկար տարիների ընթացքում[1]։ Այս գործընթացների հավաստիության մասին վկայում են Ադրբեջանում հայտնաբերված չորացած գետերի մնացորդները։
Երկրի ջրագրական ցանցը շարունակաբար փոփոխվում է բնական երևույթների և մարդու արդյունաբերաձեռնարկատիրական գործունեության հետևանքով։ Ադրբեջանի ջրային համակարգի անբաժանելի մասն են կազմում նաև արհեստական գետերն ու ջրանցքները։ Աշխարհագրորեն՝ Ադրբեջանի ներքին ջրերը պատկանում են Կասպից ծովի ավազանին։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում կան շուրջ 250 լճեր, որոնցից խոշորագույններն են Հաջիկաբուլն (15,5 կմ²) ու Բեյուքշորը (10,3 կմ²)[1]։ Լճերի ջուրն աղի է, իսկ որոշ շրջանների ջրեր ունեն սառցադաշտային ծագում։ Խոշորագույն գետերն են Կուրն ու Արաքսը[1]։ Կուր գետի ափին են գտնվում Ադրբեջանի մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Մինգեչաուրը, Եվլախը, Զարդոբը, Սաբիրաբադը, Սալյան և այլն։ Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքում է գտնվում Կուր-Արաքսյան դաշտավայրը, որի ընդերքը հարուստ է նավթի պաշարներով։ Գետերի ջրերն օգտագործվում են ոռոգման նկատառումներով և ծառայում որպես էլեկտրաէներգետիկա աղբյուր։ Կուր գետի ադրբեջանական հատվածը նավարկելի է փոքր չափեր ունեցող նավերի համար։ Ներկայումս Եվլախի և Կասպից ծովի միջև առկա է ջրային ճանապարհ։
Էներգետիկայի ստացման (Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի միջոցով), գյուղատնտեսության և ջրային տրանսպորտի զարգացման, ինչպես նաև ստորին հոսքում գետերի հեղեղումից խուսափելու համար 1959 թվականից ի վեր շահագործման է հանձնվել Մինգեչաուրի ջրամբարը[1]։ Մինգեչաուրի ջրամբարից սկիզբ են առնում Վերինղարաբաղյան (172 կմ) և Վերինշիրվանյան (123 կմ) ալիքները։ Ավազանում բնակվում են՝ բրամ, շիղաձկներ և մի շարք այլ ձկնատեսակներ։ Ադրբեջանի խոշորագույն գետը Սամուրն է՝ 213 կմ երկարությամբ[1]։
Ավազանի ընդհանուր մակերեսը կազմում 7330 կմ²։ Պայմանականորեն, Ադրբեջանի գետերը դասակարգվում են ըստ ջրատարածության ավազանի։ Դրանք հիմնականում ունեն հետևյալ կարգաբանությունը[1]՝
- Կուր գետի ավազանին պատկանող՝ Ալազան, Կամբեճ, Աղստև, Թարթառ և այլն։
- Արաքս գետի ավազանին պատկանող՝ Արփա, Ախտուբա, Բաղանռոտ և այլն։
- Անմիջականորեն Կասպից ծով թափվող՝ Աստրաչայ, Հերազ, Կլյազմա, Արտահան և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Азизбеков Ш. А., «Геология и вулканизм Талыша», Баку, «Элм», Институт геологии им. И. М. Губкина (ռուսերեն)
- Алиев Б., Алиев И. «Проблемы эрозии в Азербайджане и пути её решения», «Нурлан», Баку, 2000, 122 стр. (ռուսերեն)
- Горный энциклопедический словарь, т. 3. / Под ред. В. С. Белецкого. — Донецк: Восточный издательский дом, 2004. — 752 с. ISBN 966-7804-78-X (ռուսերեն)
- Гроссгейм А. А. В горах Талыша. М., Изд. Академии Наук СССР, 1960 (ռուսերեն)
- Лазуков Г. И., Гвоздовер М. Д., Рогинский Я. Я., «Природа и древний человек» Издательство «Мысль», 1981 стр 71-72 (ռուսերեն)
- Леса СССР в пяти томах։ Леса юга Европейской части СССР и Закавказья. — М.։ Наука, 1966. — С. 315. (ռուսերեն)
- Сулейманова Г. Богатство природы Азербайджана // Зеркало. — 25 октября 2013. Цхакая А. Д. О глубинах Кавказских землетрясений // Академии Наук СССР (ռուսերեն)