Արցախի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռնային բնատեսարան, գ. Վաղուհաս
Սարսանգի ջրամբարը Մարտակերտի շրջանում
Ջրվեժ Քարքառ գետի վրա
Քարքառ գետի կիրճը, Քարինտակ գյուղի մոտ

Արցախի աշխարհագրություն, Արցախի Հանրապետության աշխարհագրական դիրքի, ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների, դրանց առանձնահատկությունների, բնակլիմայական պայմանների ամբողջությունը։ Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային են հարավը և արևելքը։ Արաքս գետի երկայնքով տարածվում են Արցախի դաշտավայրերը։

Արցախի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր։

Այս տարածաշրջանը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի։

Լեռնագագաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր լեռնագագաթներն են՝

Խոշոր գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վարչատարածքային բաժանման Արցախի Հանրապետությունը կազմված է հետևյալ միավորներից՝

Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի ու Մարտունու շրջանների արևելյան որոշ հատվածներ այժմ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Հայկական պետության տիրապետության տակ է գտնվում Աղդամի շրջանի արևմտյան հատվածը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11 °C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22 °C և +21 °C։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է -1-ի և 0 °C միջև։ Բարձրադիր շրջաններում ձմռան եղենակը հաճախ բավական ցուրտ և ձյունառատ է։ Ջերմաստիճանի նվազագույնը՝ -23 °C։ Ամառային ամիսներին ջերմաստիճանի առավելագույնը 32-37 °C և 40 °C է համապատասխանաբար բարձրադիր և ցածրադիր շրջաններում։ Տարեկան տեղումների քանակը բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։ Գարնանը, հատկապես մայիս և հունիս ամիսներին՝ առավելագույն տեղումների ժամանակ, հաճախ են լինում հեղեղներ և կարկտահարություն։ Բացի այդ՝ բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի տարածքի շուրջ 35 տոտկոսը ծածկված է անտառներով։ Հատկապես բարձրադիր՝ 1.500-2.250 մ բարձրության վրա գտնվող շրջանները։ Հաճախ հանդիպում են նաև հին թթաստաններ, որոնք վկայում են հին ժամանակներում արցախցիների գլխավոր արհեստներից մեկի՝ մետաքսագործության մասին։ Ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։ Դաշտավայրերի կլիման կիսաանապատային է։ Երբեմն հանդիպում են նաև լերկ ժայռուտներ (հատկապես Դիզակում)։ Արցախի կենդանական աշխարհում հանդիպում են գորշ արջեր, եղնիկներ, քարայծեր, լուսաններ և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]