Ֆրանսիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանրապետության տեղագրական քարտեզ` առանց արտասահմանյան բաժինների ու տարածքների

Ֆրանսիայի տարածքը կազմում է 551 500 կմ² (ներառյալ 675 417 կմ² անդրծովյան տիրապետությունները)[1]: Ֆրանսիան տարածվում է հարավից 950 կմ դեպի հյուսիս և արևմուտքից դեպի արևելք (Բրե-Դյուն և Սերբեր համայնքերի ամենամեծ հեռավորությունը): Ֆրանսիան Եվրոպայի երրորդ ամենամեծ երկիրն է (Ռուսաստանից և Ուկրաինայից հետո)[2]; եթե հաշվենք անդրծովյան տարածքները, ապա երկրորդը: Ֆրանսիայի ամենացածր կետը Ռոն գետի ճյուղաբերանն է (ծովի մակարդակից 2 մ ցածր), ամենաբարձր կետը Մոնբլանն է (ծովի մակարդակից 4810 մ բարձր):

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիան սահմանակցում է 11 երկրների հետ: Մայր երկիրը սահմանակից է 8, իսկ անդրծովյան տարածաշրջանները 3 երկրների հետ: Ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 4082,2 կմ: Ի տարբերությամբ երկրի հյուսիս-արևելյան հատվածի՝ Ֆրանսիան հիմնականում անտառային սահմաններ ունի. Ռեյն, Յուրա, Ալպեր, Պիրեներներ:

Երկրի սահմանները (ըստ սահմանի երկարությունների նվազման կարգով).

Անդրծովյան տարածաշրջանների սահմանները (ըստ սահմանի երկարությունների նվազման կարգով).

Ծովային ընդհանուր սահմանի երկարությունը կազմում է 3427 կմ: Ֆրանսիայի ափերը ողողում են Հյուսիսային ծովը, Լա-Մանշը, Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը:

Լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի հետ ունեցած սահմանի երկարությամբ ձգվում է Պիրենեյների լեռնաշղթան: Սառցե դարաշրջանի ժամանակ Պիրենեյները ուժգին սառցակալման չեն ենթարկվել: Այնտեղ չկան Ալպերին բնորոշ հսկայական սառցադաշտեր և լճեր, գեղատեսիլ հովիտներ և ատամնավոր կատարներ[3]: Մեծ բարձրության և անանցանելի լեռնանցքերի պատճառով Իսպանիայի և Ֆրանսիայի միջև կապերը սահմանափակ են: Այս երկու երկրների կապը իրականացվում է հիմնականում լեռների միջև փոքրաթիվ նեղ անցումներով և ծովով՝ արևելքում ու արևմուտքում:

Ալպերի միջոցով մասմաբ կազմված են Ֆրանսիայի սահմանը Իտալիայի և Շվեյցարիայի հետ (մինչև Ժնևի լիճ), մասմաբ ձգվում են Ֆրանսիայի հարավ-արևելքից մինչև Ռոն: Բարձր լեռներում գետերը խոր հովիտներ են մշակել, իսկ սառցե դարաշրջանից այդ հովիտները զբաղեցրած սառցեբեկորները մեծացրել ու խորացրել են դրանք: Հսկայական գագաթները, ինչպիսին օրինակ Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը (4807 մ), սառցե հովիտների ֆոնի վրա գեղարվետականորեն առանձնանում է: Ի տարբերություն Պիրենեյների՝ Ալպերում կան դյուրին անցանելի լեռնանցքներ[4]:

Յուրա լեռը, որի երկարությամբ անցնում է Շվեյցարիայի հետ սահմանը, տեղակայված է Ժնևի և Բազելի միջև: Այն ունի ծալքավոր, կրաքարային կառուցվածք, ի տարբերություն Ալպերի՝ ավելի ցածր է ու քիչ մասնատված, չնայած կազմավորվել է այն նույն դարաշրջանում և ունի երկրաբանական կապ Ալպերի հետ[5]:

Ծայրակետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա (մայր երկիր)[խմբագրել | խմբագրել կոդը]

(Մոտակա կղզիների հաշվառմամբ)

Ֆրանսիա (կոնստրուկտիվիստական հատված)[խմբագրել | խմբագրել կոդը]

(Առանց կզղիների հաշվառմամբ)

Սարահարթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուարա, Հարոննա և Ռոն գետերի միջև տեղակայված կենտրոնական Ֆրանսիական տարածությունը իրենից ներկայացնում է հսկայական տարածություն, որը առաջացել է հին հերցինական լեռան փլուզումի արդյունքում[6]: Ֆրանսիայի այլ հին լեռնային շրջանների նման այն վեր է խոյացել ալպյան դարաշրջանում, ընդ որում Ալպերում ավելի փափուկ լեռնաքարերը ծածկված էին ծալքերով, իսկ Կենտրոնական Ֆրանսիական տարաքների խիտ լեռնաքարերը ծածկված են ծեղքերով և կոտրվածքներով: Այսպիսի խախտված գոտիներում առաջացան խորքային հալվող լեռնաքարեր, ինչը ուղեկցվում էր հրաբխային ժայթքումներով: Ներկայիս դարաշրջանում այդ հրաբուխները կորցրել են իրենց ակտիվությունը: Այնուամենայնիվ տարածքի մակերևույթին պահպանվել են բազմաթիվ հանգած հրաբուխներ և ռելիևֆի այլ հրաբխային ձևեր:

Բրետան և Կոտանեն թերակղզիների տարածաշրջանները զբաղեցնող Արմորիկանյան տարածքը, ի տարբերություն Կենտրոնական Ֆրանսիական տարածքի, ավելի քիչ է բարձր և ավելի քիչ ծեղքվածքներ ունի: Սակայն, չնայած փոքր բարձրության, Արմորիկանյան տարածքը բաժանված է գետային հովիտներով և այնտեղ կան քիչ քանակությամբ հողատարածքներ[7]: Գերակշռում են թեք լանջերը, ինչը սակավաբեր հողերի հետ միասին սահմանափակում է գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները:

Էլզասում Ռեյն արգասաբեր հովիտը Ֆրանսիայի մնացած հատվածները բաժանող Վոգենզա լեռները ունեն ընդամենը 40 կմ լայնություն: Այդ լեռան հարթ և անտառածածկ մակերևույթները վեր են խոյացել ուղիղ հովիտների վրա: Նմանատիպ լանդշաֆտ գերակշռում է երկրի հյուսիսում՝ Արդեններում (վերջիններիս հիմնական տարածքը գտնվում է Բելգիայի տարածքում):

Հարթավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզյան ավազանը գտնվում է կենտրոնական Ֆրանսիայի հյուսիսում՝ Արմորիկանյան տարածքի շրջակայքում, Կենտրոնական ֆրանսիական տարածքում: Փարիզի շրջակայքում տեղակայված է հարթավայրի նեղ շերտերով բաժանված թմբերի խտացված սանդղավանդակների կարգ:

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Պիրենեյների լանջին տեղակայված Հարոնյան ցածրավայրը արգասաբեր հողերով հարթավայրային շրջան է: Լանդերը եռանկյունաձև սեպաձև հատված է Հարոննայի ստորին հոսանքից դեպի հարավ-արևմուտք, տարբերվում է ավելի քիչ արգասաբերությամբ և հարուստ է փշատերև անտառներով[8]:

Հարավ-արևելյալ Ֆրանսիայի Ռոնի և Սոնա գետի հողատեսակները արևելքում՝ Ալպերի և արևմուտքում՝ Կենտրոնական Ֆրանսիայի միջև առաջացնում են նեղ լեռնանցք: Այն բաղկացած է մի շարք փոքր իջվածքներից, որոնք բաժանված են մասնատված բարձացված հոտատարածքներով:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի եվրոպական հատվածում առանձնանում են հետևյալ հիմնական կլիմաները. ծովային բարեխառն, անցում ծովային բարեխառնից ցամաքային՝ չոր կլիմայի, Միջերկրածովյան մերջարևադարձային, լեռնային[9]:

Նորմանդիայի և Բրետանի համար բնորոշ է երկիր արևմտյան հատվածում իր ազդեցությունը թողնող ծովային կլիման: Հատկապես մեղմ և խոնավ կլիմայով տարբերվում է Բրետանը, որի համար բնորոշ է ամառային և ձմեռային ջերմաստիճանների քիչ տարբերությունը, ինչպես նաև խոնավ օրերը ուժեղ քամիներով:

Այստեղ ձմռանը տաք է (հունվար ամսում միջին ջերմաստիճանը +7°С է), բայց ամառը սառն է, խոնավ (հուլիս ամսում +17°С): Երկրի արևելյան շրջաններում գերակշռում է ցամաքային կլիման. այստեղ միջին ամսական ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդան հասնում է 20°С-ի:

Փարիզի համար բնորոշ է մեղմ ձմեռը, հունվարին միջին ջերմաստիճանը +3,5°С է: Ալպերի հյուսիսային քամիներից և Կենտրոնական Ֆրանսիայի տարածքից պաշտպանված Միջերկրական ծովի ափը ունի միջերկրածովյան կլիմա չոր շոգ ամառով և խոնավ տաք ձմեռով[10]: Ծովից հեռու գտնվող շրջաններում հունվարին միջին ջերմաստիճանը նույնպես դրական է, իսկ ամառը նշաակալիորեն տաք է: Ֆրանսիայի հարավային հատվածը ծովափին միջերկածովյան մերձարևադարձային է. ամառը չոր և շոգ, ձմեռը տաք, բայց աշնանը սկսվում են անձրևներ:

Նիսում հուլիսին միջին ջերմաստիճանը +24°С, հունվարին՝ +8°С: Լեռներում՝ Ալպերում, Պիրենեյներում, Կենտրոնական տարածքում նկատվում են ցածր, ձմեռային ջերմաստիճանները, ուժեղ քամիները, նստվածքներ առատությունը, ձնածածկույթ: Երկրի մեծ տարծքների նստվածքի տարեկան քանակը կազմում է 600—1000 մմ, ընդ որում նստվածքը բաշխվում են երկրի ողջ տարածքում, բացառությամբ Միջերկական ծովի շրջանը:

Գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի գետերի մեծամասնությունը, որոնք սկիզբ են առնում Կենտրոնական տարածությունից, թափվում են Ատլանտյան օվկիանոս կամ Միջերկրական ծով:

Սենը (775 կմ, լատիներեից. «խաղաղություն») հարթավայրային գետ է: Այն կազմում է լայն ճյուղավորված համակարգ խոշոր աջակողմյան՝ Մարնա և Ուազա և ձախակողմյան՝ Յոննա վտակներով: Սենը նավարկելի է և ապահովում է Փարիզի և Ռուանի միջև բեռնափոխադրումները:

Հարոննայի (650 կմ) ակունքը գտնվում է իսպանական Պիրենեյներում, հոսում է Տուլուզայով և Բերդոյով; օվկիանոսի մեջ թափվելիս կազմում է Ժարոնդա ընդարձակ գետաբերան[11]: Հիմնական վտակներն են Թարնը, Լոն և Դորդոնը: Օգտագործվում է գյուղատնտեսության մեջ ոռոգման համար:

Ռոնան (812 կմ, գետի մականունն «մոլագար ցուլ» է) Ֆրանսիայի ամենաջրառատ գետն է, սկիզբ է առնում Շվեյցարիական Ալպերից Ռոնայի սառցեբեկորից, Հոսում է Ժնևյան լճով: Լիոնի շրջակայքում նրա մեջ է թափվում Սոնա գետը (Ֆրանսիայի գետերից մեկը): Այլ վտակներից է Դյուրանսը և Իզերը: Ունի կարևոր հիդրոէլեկտրական և տրանսպորտային նշանակություն: Ապահովում է Լազուր ափին գտնվող քաղաքի ջրամատակարարումը: Գետը նավարկելի է վտակի ներքևում՝ Էն գետում: Մեծ դեր է խաղում նաև գյուղատնտեսության մեջ (օգտագործվում է ոռոգման նպատակով):

Լուարան (1020 կմ) Ֆրանսիայի ամենաերկար գետն է, սկիզբ է առնում Կենտրոնական տարածքում: Գետն ունի բազմաթիվ վտակներ, որոնցից հիմնականը Ալեն, Շերը, Էնդրը և Վյեննան են: Գետը նավարկելի է ստորին ավազանում, որտեղ գտնվում է Նանտը և Սեն-Նազերը: Դեկտեմբեր և հունվար ամիսներին Լուարան ավելի ջրառատ է (այն մեծանում է մոտավորապես ութ անգամ) և միայն ամռանն է ջուրը նվազում: Նախկինում Լուարայով էին անցնում ամենակարևոր առևտրական ուղիները և վերջինիս անվանում էին գետ-թագուհի: Լուարայի ափերը կազմված են սպիտակ կրաքարով, ինչը օգտագործվել է մատուռների և դղյակների կառուցման համար: Լուարան նավարկելի է մինջև Ռոան քաղաքը: Ունի կարևոր տուրիստական նշանակություն:

Հանքային ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարածուխի կույտերը գտնվում են նախալեռնային և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող հերցինական լեռների իջվածքներում՝ Լոթարինգիայում և Կենտրոնական տարածքում[9]: Քարածխի ընդհանուր պաշարը գնահատվում է 23 մլդ տոննա, ընդ որում գերակշռում է ցածրորակ, քիչ է կոկսացող ածուխը և անտրացիտը: Կենտրոնական տարածքում և հերցինական այլ բարձունքներում բացահայտվել են Եվրոպայի ամենախոշոր ածխահանքը; այստեղ քիչ քանակությամբ կան նաև ծարրաքար, ոսկի և այլ գունավոր մեդաղներ:

Հարավում՝ Լոթարինգյան բարձրահարթում, գտնված է Եվրոպայի ամենախոշոր երկաթի հանքերը: Լոթարինյան հանքերը հարուստ չեն. նրանք բազկացած են ընդամենը 3033 % երկաթից և շատ ֆոսֆորից, բայց հողաշերտերը հզոր են, շատ խորը չի պառկած և հանքերում կան բնական օքսիդալուծիչ: Մոտակայքում՝ Նանսիից հյուսիս, կան քարայի աղի հանքակույտեր:

Ֆրանսիական Ալպերի արևմտյան հատվածը (Նախաալպեր) կազմված է նստվածքային տեսակից, առավելապես կարաքարից, արևմտյան հատվածը՝ ավելի բարձրատեսակ՝ բյուրեղավոր հանքատեսակներից: Սառույցի, ձյան և ձյունաջրի բազմադարյա գործունեությունը հանգեցրել է Ալպերի զգալի մասնատվածության:

Պիրենեյները (Ֆրանսիային են պատկանում միայն հյուսիսային լանջերը) զգալիորեն ցածր են Ալպերից (~2500 մ): Հատկապես հսկայական է Գավարնի մեծ սառցե կրկեսը մոտավորապես 400—500 մ բարձրություն ունեցող պատերով, որտեղից գահավիժում են Պո գետը ծնող ջրվեժները: Մեր ժամանակներում Պիրենեյներում սառցեբեկորներ համարյա չեն մնացել:

Ալպերի և Պիրենեյների հզոր լեռնային համակարգերը ունեն ջրի պաշարներ, ենթաալպիական և ալպիական մեծ մարգագետինները օգտագործվում են որպես արոտավարեր, անտառները փայտամշակման արդյունաբերության համար հումք են տալիս: Այստեղ են գտնում նաև միջազգային տուրիստական և ալինիզմական կենտրոնները:

Ֆրանսիայի ընդերքը ընդհանուր առմամբ ներառում է նշանակալի հանքային հումք, հիմնականում երկաթի հանքեր, բոքսիտներ, կալիումական և աղային քարեր, սակայն վառելիքի պաշարները սահմանափակ են:

Վիճակագրություն: օգտակար հանածոներ

Պաշարներ

  • Ալյումին (բոքսիտներ) — 100 մլն տոննա (բացահայտված), 53 մլն տոննա (ընդհանուր), 13 մլն տոննա (հաստատված)
  • Բարիտ — 1300 հազար տոննա (ընդհանուր), 800 հազ. տոննա (հաստատված)
  • Վոլֆրամ — 40 հազ. տոննա (բացահայտված), 20 հազ. տոննա (ընդհանուր), 20 հազ. տոննա (հաստատված)
  • Գազ — 9,7 մլրդ մ³
  • Երկաթի հանք — 2200 մլն տոննա (ընդհանուր, հաստատված)
  • Ոսկի — 37 տոննա (ընդհանուր), 16 տոննա (հաստատված), աշխարհում այս բաժինը աննշան է
  • Նավթ — 16,4 մլն տոննա (հաստատված է 2008թ.)
  • Նիոբիում — 22 հազ. տոննա, 8,7 հազ. տոննա (հաստատված)
  • Անագ — 65 հազ. տոննա (ընդհանուր, հաստատված)
  • Ֆլուորական սպաթ — 14 մլն տոննա (ընդհանուր), 10 մլն տոննա (հաստատված)
  • Արծաթ — 4000 տոննա (ընդհանուր), 2000 տոննա (հաստատված)
  • Կապար — 700 հազ. տոննա (ընդհանուր), 320 հազ. տոննա (հաստատված)
  • Տանտալ — 15,2 հազ. տոննա (ընդհանուր), 14 հազ. տոննա (հաստատված)
  • Մուգ դարչնագույն ածուխ — 161 մլն տոննա (ընդհանուր), 14 մլն տոննա (հաստատված)
  • Քարածուխ — 441 մլն տոննա (ընդհանուր), 15 մլն տոննա (հաստատված)
  • Ֆոսֆոր — 45 մլն տոննա (ռեսուրսներ), 7,5 մլն տոննա (ընդհանուր), 0,3 մլն տոննա (հաստատված)
  • Ցինկ — 1200 հազ. տոննա (ընդհանուր), 900 հազ. տոննա (հաստատված)

Տվյալները տրամադրվել են 1.01.2007թ.[12]

Բուսական և կենդանական աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 27 %: Երկրի հյուսիսային և արևմտյան շրջաններում աճում են ընկույզ, կեչի, կաղնի, եղևնի, խցանակաղնի: Միջերկրածովյան ափին՝ պալմաներ, ցիտրուսային ծառեր: Կենդանական աշխարհի ներկայացուցիչների մեջ առանձնանում են եղջերուն և աղվեսը: Այծյամները ապրում են ալպիական շրջաններում, առանձին անտառներում պահպանվել են վայրի խոզերը: Այստեղ ապրում են նաև մեծ քանակությամբ թռչունների տարբեր տեսակներ, այդ թվում չվող: Սողունները հազվադեպ են, իսկ օձերի մեջ միայն մեկ թունավոր տեսակ կա՝ իժը: Մերձափնյա ծովային ջրերում ապրում են տարատեսակ ձկներ՝ ծովատառեխ, թյուննոս, սարդինա, սկումբրիա, տափակաձուկ, արծաթագույն հեկ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիա: Լեզվաբանական բառարան, (խմբ. Լ.Գ. Վեդենի,), Մոսկվա, «"Ինտերդիալեկտ+"/"АМТ";», էջ 1040,, ISBN 5-89520-003-6։
  • , Կարճ աշխարհագրական հանրագիտարան (խմբ. Ա.Ա. Գրիգորև), Մոսվա, «Սովետական հանրագրտարան»։
  • Ս. Քրեշիմբենե, Ֆրանսիա, Մոսկվա, ««АСТ Հրատարակչություն»ՓԲԸ: «Астрель հրատարակչություն» ՓԲԸ», էջ 127։
  • Պոնյատին Է. Յու., Ֆրանսիան հազարամյակի շեմին= La France au rendez-vous des millénaires: երկրագիտության դասագիրք, Մոսկվա, «АСТ ՓԲԸ. Արևելք-Արևմուտք», էջ 297։ (ֆր.)
  • Ի.Ա. Տանկինա, Ֆրանսիայի աշխարհագրություն և երկրաբանություն. ուսումնամեթոդական ձռնարկ, Խարկով, «ԽՆՈւ», էջ 47։ (ֆր.)
  • (DK Travel Guides. France), Մոսկվա էջ 672։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]