Նանսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նանսի
Nancy
Զինանշան
Blason Nancy 54.svg

Nancy, Place Stanislas, E.Héré, 1752-60.jpg
Կոորդինատներ: 48°41′34″ հս․ լ. 6°11′1″ ավ. ե. / 48.69278° հս․. լ. 6.18361° ավ. ե. / 48.69278; 6.18361
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Առաջին հիշատակում VIII դար
Մակերես 15,01 կմ²
ԲԾՄ 212 մ
Բնակչություն 105 067 մարդ (2012)
Խտություն 7,000 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ 54000
Код INSEE 54395
Պաշտոնական կայք nancy.fr
##Նանսի (Ֆրանսիա)
Red pog.png

Նանսի (ֆր.՝ Nancy [nɑ̃.si], պատմ. գերմ.՝ Nanzig[1]), քաղաք և կոմունա Ֆրանսիայում, Լոթարինգիա տարածաշրջանում գտնվող Մյորթ և Մոզել դեպարտամենտի վարչական կենտրոնը: Գտնվում է Մոզել գետի ափին, այն վայրում, որտեղ այն հատվում է Մառն-Հռենոս ջրանցքի հետ: Քաղաքում գործում է երկաթուղային հանգույց դեպի Փարիզ, Ստրասբուրգ, Լիեժ:

Բնակչությունը՝ 105 067 մարդ (2012 թվականի դրությամբ): Քաղաքը զբաղեցնում է 15,01կմ² տարածք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեպտունի շատրվանը Ստանիսլավսկու հրապարակում

Չնայած բազմաթիվ նախապատմական արտեֆակտներին, որոնք հայտնաբերվել են ժամանակակից Նանսի քաղաքի տարածքում, Մյորթ գետի ափին գտնվող քաղաքն առաջին անգամ հիշատակվել էր դեռևս VIII դարում: XII դարից Նանսի քաղաքն եղել է Լոթարինգյան թագավորության մայրաքաղաքը, այնուհետև Լոթարինգիա (Lorraine) նահանգի և տարածաշրջանի մայրաքաղաքը: 1477 թվականին Նանսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ շվեյցարա-լոթարինգիական զորքերի և բուրգունդյան դուքս Կարլոս Խիզախի զորքերի միջև: Վերջինս զոհվել է այդ ճակատամարտի ժամանակ: 1766 թվականին Լոթարինգիայի հետ միասին Լյուդովիկոս XV-ի աներոջ լոթարինգիական վերջին դուքսի՝ Ստանիսլավ Լեշինսկու մահվանից հետո, քաղաքը մտել է Ֆրանսիայի կազմի մեջ: 1870-1871 թվականների Պրուս-Ֆրանսիական պատերազմի ժամանակ գրավվել էր գերմանական զորքերի կողմից, սակայն պատերազմից հետո Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագրով մտել է Լոթարինգիայի այն ոչ մեծ տարածքի մեջ, որը չի անցել Գերմանիային և մնացել է Ֆրանսիայի կազմի մեջ: Նանսի քաղաքում կանգնեցվել է կորցված նահանգներին նվիրված հուշարձան: 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նանսի քաղաքի մոտակայքում կատաղի մարտեր էին ընթանում: Հիտլերյան Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացումից հետո (1940 թվական) Նանսին դարձել է Դիմադրողական շարժման օջախներից մեկը: 1944 թվականի սեպտեմբերին Նանսին ազատագրվել է օկուպանտներից:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսի քաղաքը համարվում է մեքենաշինության, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերության, ապակյա և հախճապակյա գեղարվեստական իրերի արտադրության կենտրոն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 105 421 մարդ: Մեծ Նանսիի բնակչությունը կազմում էր 434 900 մարդ: 2012 թվականի դրությամբ՝ 105 067 մարդ: Բնակչության խտությունը կազմում է 7,000 մարդ/կմ²:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.6
(40.3)
6.4
(43.5)
10.9
(51.6)
14.8
(58.6)
19.2
(66.6)
22.6
(72.7)
25.1
(77.2)
24.7
(76.5)
20.3
(68.5)
15.1
(59.2)
8.9
(48)
5.4
(41.7)
14.83
(58.7)
Միջին ցածր °C (°F) −0.8
(30.6)
−0.7
(30.7)
2.0
(35.6)
4.1
(39.4)
8.4
(47.1)
11.7
(53.1)
13.7
(56.7)
13.2
(55.8)
10.1
(50.2)
6.8
(44.2)
2.8
(37)
0.4
(32.7)
5.98
(42.76)
Տեղումներ մմ (դյույմ) 65.4
(2.575)
55.3
(2.177)
59.5
(2.343)
49.3
(1.941)
67.6
(2.661)
69.2
(2.724)
62.4
(2.457)
63.0
(2.48)
64.7
(2.547)
73.8
(2.906)
65.9
(2.594)
79.0
(3.11)
775.1
(30.515)
Միջին ամսական արևային ժամ 55.9 79.7 129.1 173.9 199.1 220.9 229.1 213.7 162.8 104.8 51.7 44.3 1665
աղբյուր: Météo-France

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսին բաժանվում է հին քաղաքի, որտեղ պահպանվել են նեղ փողոցները և հին կառույցները (XIV-XVI դարեր) և նոր քաղաքի՝ ժամանակակից կառույցներով, հրապարակներով, շատրվաններով, հիմնականում կառուցվել է XVIII դարում (ճարտարապետ Էրե Էմանուել, Ժ. Լամուր և այլոք):

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Panorama place stanislas nancy 2005-06-15.jpg
center


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The usage of German Nanzig is outdated.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհագրական անունների բառարան» Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ.Հարությունյան։ Երևան։ «Լույս»