Ֆրանս-պրուսական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանս-պրուսական պատերազմ
Գերմանիայի վերամիավորման պատերազմների մաս
Collage of Franco–Prussian War imagery
'
Թվական 19 հուլիս 1870 – 28 հունվար 1871
Վայր և Հռենոսի պրովինցիա[1]
Արդյունք Գերմանիայի հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիական կայսրություն
Հրամանատարներ

Ֆրանս-պրուսական պատերազմ կամ Ֆրանս-գերմանական պատերազմ (գերմ.՝ Deutsch-Französischer Krieg, ֆր.՝ Guerre franco-allemande), հաճախ Ֆրանսիայում անվանում են 1870 թվականի պատեազմ (19 հուլիս 1870 – 10 մայիս 1871) կամ Գերմանիայում որպես 70/71, հակամարտություն Նապոլեոն III-ի գլխավորությամբ Ֆրանսիական երկրորդ կայսրության և գերմանական պետությունների Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի միջև, որոնց առաջնորդում էր Պրուսիայի թագավորությունը: Հակամարտության պատճառը Պրուսիայի հավակնություններն էին ընդարձակել Գերմանիայի վերամիավորումը և Ֆրանսիայի անհանգստությունը, որ Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Պրուսիայի: Որոշ պատմաբաններ համոզված են, որ Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը անուղղակիորեն սադրեց Ֆրանսիայի հարձակումը, որը պատասխան էր հարավային գերմանական անկախ պետությունների` Բադենի, Վյուրթեմբերգի, Բավարիայի և Հեսե-Դարմշտատ միավորմանը Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի ներքո, որոնց առաջնորդը Պրուսիան էր, մինչդեռ մյուս պատմաբանները նշում են, որ Բիսմարկը չի պլանավորել ոչինչ և ամեն ինչ տեղի ունեցավ նրա կամքից անկախ: Այնուամենայնիվ բոլորը համոզված են, որ Բիսմարկը չէր կարող չիմանալ, թե ինչին կհանգեցնի գերմանական պետությունների վերամիավորումը[2]:

1870 թվականի հուլիսի 16-ին Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկեց Պրուսիայի դեմ պատերազմ հայտարարելու օգտին և ռազմական գործողությունները սկսվեցին երեք օր անց: Գերմանացիները իրականացրեցին զորահավաք շատ ավելի արագ քան ֆրանսիացիները և արագորեն ներխուժեցին հյուսիսարևելյան Ֆրանսիա: Գերմանական զորքերը թվով անհամեմատ շատ էին, ավելի լավ վարժեցված և ավելի արդյունավետ էին օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես երկաթգիծը և հրետանին:

Արևելյան Ֆրանսիայում գերմանացիների մի շարք արագ հաղթանակների կիզակետերը դարձան Մեցի պաշարումը և Սեդանի ճակատամարտը, որտեղ Նապոլեոն III-ը գերի ընկավ, իսկ Երկրորդ կայսրության բանակը ջախջախիչ պարտություն կրեց: Ազգային պաշտպանության կառավարությունը հռչակեց Երրորդ հանրապետություն սեպտեմբերի 4-ին Փարիզում և շարունակեց պատերազմը ևս հինգ ամիս: Գերմանական զորքերը կռվեցին և հաղթեցին ֆրանսիական նոր բանակներին Ֆրանսիայի հյուսիսում: Փարիզի պաշարումից հետո մայրաքաղաքը ընկավ 1871 թվականի հունվարի 28-ին և հեղափոխական ապստամբությունը Փարիզի կոմունա անվանմամբ եկավ իշխանության երկու ամսով, մինչև դաժանորեն ճնշվեց Ֆրանսիայի կանոնավոր բանակի կողմից 1871 թվականի մայիսի վերջին:

Գերմանական պետություններըը հռչակեցին իրենց դաշինքի մասին, որպես Գերմանական կայսրություն՝ Պրուսիայի թագավոր Վիլհելմ I գլխավորությամբ: 1871 թվականի մայիսի 10-ի Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագրով Գերմանիային անցավ Էլզասը ամբողջությամբ և Լոթարինգիայի մի մասը, որը դարձավ կայսերական տարածք Էլզաս-Լոթարինգիա (Reichsland Elsaß-Lothringen) անվամբ: Գերմանիայի միավորումը և Ֆրանսիային պարտության մատնումը փոխեց ուժերի դասավորվածությունը Եվրոպայում և Օտտո ֆոն Բիսմարկը ձեռք բերեց մեծ հեղինակություն միջազգային հարաբերություններում հաջորդ երկու տասնամյակում: Ֆրանսիայի պահանջները Էլզասի-Լոթարինգիայի հանդեպ և ֆրանս-բրիտանական հարաբերությունների լավացումը դարձան Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներից մեկը:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզ, որտեղ պատկերված է Հյուսիսգերմանական կոնֆեդերացիան (կարմիր), Հարավային Գերմանիայի պետություններ (նարնջագույն) և Էլզաս-Լոթարինգիա (բեժ):

Ֆրանս-պրուսական պատերազմի պատճառները խորքային կապ ունեն Գերմանիայի վերամիավորման հետ կապված իրադարձությունների հետ: 1866 թվականի Ավստրո-պրուսական պատերազմի արդյունքով Պրուսիային անցան բազմաթիվ տարածքներ և ձևավորվեց Հյուսիսգերմանական կոնֆեդերացիան: Այս նոր տերությունը խախտեց Եվրոպայի ուժերի դասավորվածությունը, որը հիմնադրվել էր Վիեննայի կոնգրեսով 1815 թվականին Նապոլեոնյան պատերազմներից հետո: Այդ ժամանակվա Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը պահանջեց փոխհատուցում Բելգիայում և Հռենոսի ձախ ափին, որպեսզի պաշտպանի Ֆրանսիայի մարտավարական դիրքերը, ինչը մերժեց Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը[3]: Պրուսիան այնուհետև ուշադրությունը սևեռեց Գերմանիայի հարավ, որտեղ գտնվում էին գերմանական թագավորություններ Բադենը, Վյուրթեմբերգը, Բավարիան և Հեսե-Դարմշտատը և ցանկանում էր միավորել դրանք մեկ ընդհանուր Գերմանիայի ներքո: Ֆրանսիան խստորեն ընդդիմանում էր գերմանական պետությունների որևէ այլ դաշնությանը, որը կմեծացներ Պրուսիայի ռազմական ներուժը[4]:

Պրուսիայում որոշ պաշտոնյաներ կարծում էին որ Ֆրանսիայի դեմ պատերազմը անհրաժեշտ է, որպեսզի գերմանական ազգայնականացումը տարածվի հարավային պետություններում և հնարավոր դառնա միավորվելու և ստեղծելու Գերմանական կայսրություն: Այս կարծիքների հետ համամիտ էր կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, ով ավելի ուշ հայտարարեց, որ կասկածից վեր է, որ մինչ Գերմանիայի լիակատար վերամիավորումը, պետք է տեղի ունենա Ֆրանկո-գերմանական պատերազմը[5]: Բիսմարկը նաև գիտեր, որ Ֆրանսիան առանց պատերազմի չի համաձայնվի տեսնել գերմանական պետությունները Պրուսիայի ենթակայության տակ, ինչը կտար գերմանացիներին ահռելի առավելություն[6]: Նա նաև կարծում էր, որ Ֆրանսիան չի գտնի դաշնակիցներ ընդդեմ Գերմանիայի, քանի որ նրա կարծիքով Ֆրանսիան վտանգ էր բոլորի համար, իսկ Գերմանիան` ոչ ոքի[7]: Շատ գերմանացիներ տեսնում էին Ֆրանսիայի որպես Եվրոպայում ավանդաբար ապակայունացնող և համուզված էին, որ թույլ Ֆրանսիան հող կարող է հանդիսանալ հետագա խաղաղության համար[8]:

Պատերազմի բռնկման պատճառ դարձավ Պրուսիայի արքայազն Լեոպոլդ Հոհենցոլերն-Սիգմարինգենի թեկնածությունը Իսպանիայի գահին: Ֆրանսիան վախենում էր Իսպանիայի և Պրուսիայի հնարավոր դաշիքից: Հոհենցոլերն արքայազնի թեկնածությունը հանվեց Ֆրանսիայի դիվանագիտական ճնշման ներքո, սակայն Օտտո ֆոն Բիսմարկը հրահերց Ֆրանսիային պատերազմ հայտարարելուն` հրապարակելով Կայզեր Վիլհելմ I-ի հեռագիրը, որով Գերմանիան մերժում էր Ֆրանսիայի պահանջները այլևս չսատարել Հոհենցոլերն արքայազնի թեկնածությունը: Բիսմարկի գործողությունը մեծ աղմուկ բարձրացրեց Ֆրանսիայում և ազդեց ֆրանսիացիների հասարակական կարծիքի վրա[6]:

Ֆրանսիացի պատմաբաններ Ֆրանսուա Ռոթը և Պիեռ Միլզան համոզված են, որ Նապոլեոն III-ը ճնշման էր ենթարկվել մամուլի և հասարակության կարծիքի կողմից և ստիպված էր ստորագրել պատերազմ հայտարարելու մասին որոշումը` մոռանալով դիվանագիտական անհաջողությունները և տարածքային նվաճումները Ավստրո-պրուսական պատերազմից հետո[9]: Նապոլեոն III-ը հավատացած էր, որ կհաղթի Պրուսիային: Նրա արքունիքից շատերը, ինչպիսիք էր կայսրուհի Եվգենյան նույնպես ցանկանում էին հաղթանակ աճող քաղաքական խնդիրների պայմաններում և տեսնում էին Ֆրանսիային որպես Եվրոպայի գերտերություն, ինչը կապահովեր երկարատև կառավարում Բոնապարտների համար:

Հակամարտող ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական բանակը խաղաղ ժամանակ կազմված էր մոտ 400.000 զինվորականից, պահեստայինների թվին էին դասվում մինչև 1869 թվականը երկարամյա ծառայածները (յոթ տարի և ավել): Որոշները նախորդ պատերազմների վետերաններ էին, այդ թվում Ֆրանսիայի գործողություններում Ղրիմի պատերազմում, Ալժիրում, Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմում և Մեքսիկական ռազմագործողությունում: Այնուամենայնիվ Պրուս-ավստրիական պատերազմից հետո չորս տարի առաջ հաշվվել էր, որ Ֆրանսիայի բանակում առկա է 288.000 զինվորական ընդդեմ Պրուսիայի բանակի, որի գործնականում ուներ մոտ մեկ միլիոն զինվորական[10]: Մարշալ Ադոլֆ Նիելի ղեկավարման օրոք իրագործվեցին հիմնարար բարեփոխումներ: Մտցվեց զորակոչման ընդհանուր մոտեցում (նախկինում կատարվում էր վիճակահանությամբ) և շատ շուտով զինվորականների թւվը կտրուկ աճեց և կհասներ մոտ 800.000 զորահավաքի դեպքում: Նրանք ովքեր չէին ցանկանում ենթարկվել զորակոչին ներառվում էին Գարդե Մոբիլ, ոստիկանույթուն, որը ուներ 400.000 անձնակազմ: Այնուամենայնիվ Ֆրանս-պրուսական պատերազմը սկսվեց բարեփոխումները ավարտելուց առաջ: Պահեստազորի զորահավաքը խառնաշփոթային էր մեծ թվով դասալիքներով իսկ Գարդե Մոբիլը հիմնականում անկազմակերպ էր և անփորձ[11]:

Ֆրանսիայի հետևակը զինված էր Չեսսոյի ինքնաձիգով, որն այդ ժամանակների ամենաժամանակակից զանգվածային արտադրվող ինքնաձիգն էր:

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսական դաշտային հրետանու զորամիավորում 1870 թվականի սեպտեմբերին:

Պրուսական բանակը կազմված էր հիմնականում պարտադիր զորակոչիկներից: Ծառայությունը պարտադիր էր զորակոչային տարիքի բոլոր տղամարդկանց համար, այսպիսով Պրուսիան և նրա դաշնակիցները կարող էին մոբիլիզացնել մոտ 1,000,000 զինվոր պատերազմի ժամանակ[12]: Գերմանական մարտավարությունը հիմնված էր մանրևրային ճակամարտերի վրա և օգտագործում էին հրետանու հարձակումները, եթե դրանք հնարավոր էին: Ի տարբերություն մյուս բանակների հետևակների, որոնք շարժվում էին դասակներով, պրուսական հետևակը շարժվում էր փոքր խմբերով, ինչը նրանց ավելի դժվար խոցելի էր դարձնում հակառակորդի հրետանու կողմից[13]: Փոքր միավորումները կարող էին շատ արագ միավորվել և կազմալուծել հակառակորդի դիմադրությունը հեշտությամբ[14]:

Բանակը զինված էր Դրեյզեի ինքնաձիգով, որը փորձարկվել էր Սադովայի ճակատամարտում[15]: Ինքնաձիգը ուներ խոցման 600մ հնարավորություն և չուներ ձգան[16]: Բանակի հրետանու ուժերին կցված էր C64 ինքնաձիգը (3 կգ), որն անհամեմատ ավելի լավն էր[17]: Պրուսական հրետանին ուներ կրակի ավելի մեծ հեռահարություն և արդյունավետություն քան հակառակորդ Ֆրանսիայինը[18]:

Պրուսական բանակը ղեկավարում էր Գլխավոր շտաբը ֆեդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկեի գլխավորությամբ: Պրուսական բանակը առանձնահատուկ էր Եվրոպայում իր կազմակերպվածությամբ, որը խաղաղ ժամանակ պատրաստվում էր պատրազմի, իսկ պատերազմի ժամանակ հստակ կատարում էր իր վրա դրված հանձնարարականները[19]: Սպաները և Գլխավոր շտաբի անդամները բարձր պատրաստվածություն էին ստացլ Պրուսական ռազմական ակադեմիայում: Մոլտկեն ներդրեց նոր նեխնոլոգիաներ, հատկապես երկաթգիծ և հեռագիր, որպեսզի կոորդինացնի ու ուղղորդի մեծածավալ զորքերին[20]:

Ֆրանսիայի բանակի ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակման նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի և Ֆրանսիայի բանակների քարտեզը ընդհանուր սահմանին 1870 թվականի հուլիսի 31-ին:

1870 թվականի հուլիսի 28-ին Նապոլեոն III-ը Փարիզից մեկնեց Մեց, որպեսզի իր վրա վերցնմի նոր ձևավորված Հռենոսի բանակի հրամանատարությունը, որը կազմված էր 202,448 զինվորից և սպասվում էր, որ զորահավաքի արդյունքում նրանց թիվը կավելանա[21]: Մարշալ Պատրիս Մակ-Մահոն դարձավ I կորպուսի (4 հետևակային դիվիզիա) հրամանատարությունը Վիսամբուրում, մարշալ Ֆրանսուա Կանրոբերը VI կորպուսի (4 հետևակային դիվիզիա) գլխավորությամբ եկավ Շալոն ան Շամպայն որպես ռեզերվային ուժ Ֆրանսիայի հյուսիսում, եթե Պրուսիան հարձակվի Բելգիայով[22]:

Նախապատերազմական նախագծով, որը նախագծել էր Մարշալ Նիլը, Ֆրանսիան պետք է հարձակվեր Տիոնվիլոց Թրիերով դեպի Պրուսական Ռեյնլանդ: Այս պլանը վերափոխվեց պաշտպանական նախագծւ գեներալներ Շառլ Օգյուստ Ֆրոսերի և Պերտլեմի Լեբրյունի կողմից, որոնք Հռենոսի բանակին հրամայեցին մնալ պաշտպանողական դիրքով Գերմանիայի սահմանի մոտ հետ մղել ցանկացած պրուսական հարձակում: Քանի որ սպասվում էր, որ Բավարիան, Ավստրիան, Վյուրենբուգը և Բադենը կմիանան պատերազմին ընդդեմ Պրուսիայի, I կորպուսը պետք է ներխուժեր Բավարիայի կուրպֆալց և «ազատեր» հարավ գերմանական պետություններին և միանար ավստրո-հունգարական զորքերին: VI կորպուսը կմիանար այլ բանակի եթե անհրաժեշտ լիներ[23]:

Ի տարբերություն Ֆրոսերի պլանի, Պրուսական բանակը մոբիլիզացվեց ավելի արագ քան սպասվում էր: Ավստրո-հունգարացիները դեռ ուշքի չէին եկել Ավստրո-Պրուսական պատերազմից հետո և որոշել էին գործել ավելի զգւշորեն և Ֆրանսիայի կողմն անցնել միայն հարավային գերմանական պետությունների միանալուց հետո: Սա տեղի չունեցավ, որովհետև հարավային Գերմանիայի պետությունները միացան Պրուսիային ընդդեմ Ֆրանսիայի[24]:

Զաարբրյուքենի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական լանսիերները և կիրասիրները գերևարված բավարացի զինվորների կողմից

Նապոլեոն III-ը հանրային ճնշման ներքո իրագործեց գրոհը առանցլիովին իմանալու Մոլտկեի զորիք մոմիլիզացման և դիրքավորման մասին: Ֆրոսերի հետախույզները հայտնեցին, որ սահմանակից Զաարբրյուքենում, տեղակայված է միայն Պրուսական բանակի 16-րդ հետևակային դիվիզիան ուղիղ Հռենոսի բանակի առջև: Հուլիսի 31-ին բանակը շարժվեց դեպի Սաար գետ, որպեսզի նվաճի Զաարբրյուքենը[25]:

Գեներալ Ֆրոսերի II կորպուսը և մարշալ Բազայի III կորպուսը անցավ Գերմանիայի սահմանը օգոստոսի 2-ին և ստիպեց պրուսական 16-րդ հետևակային դիվիզիայի 40-րդ գնդին նահանջել Զաարբրյուքենից մի շարք ուղղակի գրոհներից հետո: Չասեպոտի ինքնաձիգը շատ վատ իրեն դրսևորեց Դրեյսի ինքնաձիգի դեմ և Ֆրանսիացի հրացանակակիրները անընդհատ առավելության էին հասնում պրուսացի հրացանակակիրների դեմ Զաարբրյուքենի բախումներում: Այնուամենայնիվ պրուսացիները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին` ֆրանսիացիներին պատճառելով 86 մարդու կորուստ իրենց 83-ի փոխարեն: Զաարբրյուքեն նույնպես համարվում էր դժվար նվաճելի: Այն ուներ միայն մեկ երկաթգիծ, սակայն կարող էր պաշտպանվել փոքր զորամիավորման կողմից[26]: Մինչ ֆրանսիացիները իրագործում էին հարձակման առաջին փուլը դեպի Հռենոս և այնուհետև Բեռլին, գեներալ Լը Բյոֆը և Նապոլեոն III-ը տագնապալի նորություն ստացան, որ պրուսական և բավարական զորքերը միավորվել են, որոնց իրենց հերթին միավորվել են զորքեր հյուսիսից և հյուսիս արևելքից[27]:

Մոլտկեն կազմեց երեք բանակ, Պրուսիայի առաջին բանակին 50.000 անձնակազմով Կառլ Ֆրիդրիխ ֆոն Շտեյնմեցի գլխավորությամբ հրամայեց պաշտպանել Զարլուին, Երկրորդ բանակին 134.000 անձնակազմով Արքայազն Ֆրիդրիխ Կառլի գլխավորությամբ` պաշտպանել Ֆորբակ-Շպիշերան գիծը և Երրորդ բանակին 120.000 անձնակազմով թագաժառանգ Արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմի գլխավորությամբ` տեղակայվել սահմանին Վիսեմբուրգի մոտ[28]:

Պատերազմի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ընթացքում Ֆրանսիան տարավ մի շարք լուրջ պարտություններ։ Առաջին բախման ժամանակ գերմանացիները վերցրեցին Վեյսենբուրգը։ Օգոստոսի 4-ին Մակ-Մագոնի զորքերը պարտվեցին Վերտեում, իսկ Ֆրոասսարի զորքերը Շպիխերնի բարձունքներում։ Ֆրանսիացիների պարտությունից հետո Մարս լա Տուրեում և Գրավելոտե-ում—Սեն-պրիվա Բազենը զրկվեց նահանջելու և միանալու Մակ-Մագոնի հետ կարողությունից ու փակվեց Մեցեում։ Մակ-Մագոնը գնալով օգնության Բազենին օգոստոսի 30-ին պարտություն կրեց Բոմոնեում, իսկ սեպտեմբերի 1-ին նրան ջախջախեցին Սեդանեում։ Նա պարտավոր էր հանձնվել 86-հազարանոց բանակով, ընդ որում գերի ընկավ նաև Նապոլեոն III-ը։ Բազենի փորձը դուրս գալ Մեցից չհաջողվեց և հոկտեմբերի 27-ին նա ստիպված էր հանձնվել 180-հազարանոց բանակով։

Փարիզում ստեղծված ազգային պաշտպանության ժամանակավոր կառավարությունը հերոսական ուժեր էր ներդրում թշնամու հետ պայքարի հաար։ Ֆրանսիական հողերը և Փարիզը պաշտպանելու նպատակով սկսվեցին հավաքվել բանակներ Փարիզում ու ամբողջ Ֆրանսիայում սակայն հաղթել Պրուսիային չէր ստացվում։

Խաղաղության պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում սովի և հիվանդությունների վտանգի պատճառով Ֆրանսիան ստիպված էր կնքել խաղաղության պայմանագիր Պրուսիայի հետ։ 1871 թվականի հունվարի 28-ին Վերսալում կնքվեց զինադադար։

Վերջնականապես Խաղաղության պայմանագիրը կնքվեց մայիսի 10-ին Ֆրանկֆուրտում։

Ֆրանսիան կորցրեց Էլզազը և Լոթարինգիան և պարտադրվեց վճարել 5 միլիարդ ֆրանկ։

Պատերազմի հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը կորցրեց իր թագը, իսկ նրա տեղը եկավ Ադոլֆ Տյերը։ Պատերազմի ընթացքում Ֆրանսիան կորցրեց մոտ 1835 դաշտային զենք, 5373 ամրոցային զենք, 600 հազարից ավել հրացաններ, 756 414 զինվոր, 300 000 սպանված խաղաղ բնակիչ։ Ֆրանսիան կորցրեց Էլզասը և Լոտարինգիան։

Պրուսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան միավորվեց և ստեղծվեց նոր հզոր պետություն։

Ֆրանսիական փողերը դարձան ամուր հիմք գերմանական տնտեսության համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • see Occupation of Saarbrücken
  • For instance, A. Ramm highlights three difficulties with the argument that Bismarck planned or provoked a French attack. Agatha Ramm, Germany 1789-1919, Methuen & Co. Ltd, London, 1967, pp. 308-313.
  • Howard, 1991, էջ 40
  • Howard, 1991, էջ 45
  • von Bismarck, 1899, էջ 58
  • 6,0 6,1 Britannica: Franco-German War
  • Von Poschinger, Heinrich, Conversations With Prince Bismarck, Harper and Brothers, London, 1900, https://archive.org/stream/conversationswit00poscrich/conversationswit00poscrich_djvu.txt
  • Howard, 1991, էջ 41
  • Wawro, 2002, էջ 101
  • McElwee, 1974, էջ 43
  • McElwee, 1974, էջ 46
  • Wawro, 2002, էջ 104
  • Wawro, 2002, էջ 89
  • Wawro, 2002, էջ 110
  • Wawro, 2002, էջ 102
  • Palmer, 2010, էջ 30
  • Wawro, 2002, էջ 113
  • Wawro, 2003, էջ 58
  • Zabecki, 2008, էջեր 5–7
  • Wawro, 2003, էջ 47
  • Howard, 1991, էջ 78
  • Howard, 1991, էջեր 69, 78–79
  • Wawro, 2003, էջեր 66–67
  • Howard, 1991, էջեր 47, 48, 60
  • Wawro, 2003, էջեր 85, 86, 90
  • Wawro, 2003, էջեր 87, 90
  • Wawro, 2003, էջ 94
  • Howard, 1991, էջ 82